Ախուրեան (թերթ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Ախուրեան | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1907 |
Գրասենյակ | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1915 |
«Ախուրեան», հասարակական, գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1907-1915 թթ. Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Կարապետ Ափինյան։
Քաղաքի առաջին հայկական պարբերականն է։ Տպագրվել է խմբագրի «Շիրակ» տպարանում։ Լուսաբանել է Շիրակի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքը, արժեքավոր են Անիի պեղումներին նվիրված գիտական նյութերը։ «Ախուրեան»-ին աշխատակցել են Թորոս Թորամանյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 47։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 205)։ ![]() |