Կարապետ Ափինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Ափինյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1870(1870-10-31)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 26, 1944(1944-06-26)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1894)[1]
Մասնագիտությունհրատարակիչ, խմբագիր և ուսուցիչ
ԱշխատավայրԱխուրեան[1]

Կարապետ Գևորգի Ափինյան (հոկտեմբերի 31, 1870(1870-10-31)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 26, 1944(1944-06-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հրատարակիչ, խմբագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1894)։ Զբաղվել է մանկավարժությամբ (1894–1944)։ Հրատարակել է «Շիրակ» պատի և գրպանի օրացույցները՝ 1899–1921 թվականների համար։ 1902–1907 թվականներին հրատարակել է «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա» («Александропольские объявления») ռուսական թերթը։ Խմբագրել և հրատարակել է «Ախուրյան» օրաթերթը (1907–1914)։ Գրել է հրապարակախոսական հոդվածներ, «Ս․ էջմիածնի հիմնարկության 1600-ամյակը» (1902) ուսումնասիրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 162