Կառլո Ադեմոլլո
Կառլո Ադեմոլլո իտալ.՝ Carlo Ademollo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1911[1][2][3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Giuseppe Bezzuoli?[5] |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Ազգականներ | Լուիջի Ադեմոլո[5] |
Carlo Ademollo Վիքիպահեստում |
Կառլո Ադեմոլլո (իտալ.՝ Carlo Ademollo, հոկտեմբերի 9, 1824[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - հուլիսի 15, 1911[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի նկարիչ։ Ռիսորջիմենտոյի մասնակից։
Պրիմիտիվիստ նկարիչ Լուիջի Ադեմոլլոյի թոռն է (1764-1849)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1838 թվականից գեղանկարչություն է սովորել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ Եղել է Ջուզեպպե Բեցցուոլեի աշակերտը։
Ազատական հայացքների աջակից լիենլով` նա կամավոր մեկնել է բանակ։ 1848 թվականին մասնակցել է Իտալա-ավստրիական պատերազմին։ Նաև մասնակցել է Իտալա-ֆրանս-ավստրիական և Ավստրո-պրուսա-իտալական (1866) պատերազմներին։ Կառլո Ադեմոլլոն եղել է Ֆլորենցիայում Ազգային գվարդիայի հրամանատարի օգնականը։
1848 թվականին մասնակցել է «Promotrice Fiorentina» ցուցահանդեսին, որտեղ էլ ցուցադրել է իր նկարներից մի քանիսը։ Այցելել է Ֆլորենցիայում գտնվող Միքելանջելո հայտնի սրճարանը, որտեղ հավաքվում էին տեղի շատ հայտնի նկարիչներ, այդ թվում` Սիլվեստրո Լեգան, Ջիովաննի Ֆաթթորին, Տելեմակո Սինիորինին, Նիկոլա Կաննիչչին, որոնք դժգոհ էին այն ժամանակվա իտալական արվեստի վիճակից և սխալ էին համարում կլասիցիզմի և ակադեմիզմի ավանդույթների վերադարձը։
Լինելով պահպանողական իր աշխատանքում` նա չէր ընդունում մաքիայոլի նկարիչների խմբի շարժման գաղափարները։ Նրա բնկարներից շատերում առկա էին Տոսկանայի Ապենինյան գյուղական տեսարանները։
Ռոմանտիզմի ներկայացուցիչ է։ Մասնագիտացել է պատմական գեղանկարչության մեջ։
Նրա հայտնի նկարներից են «Էնրիկո Կաիրոլիի մահը» (1868), «Հռոմի գրավումը» (1880), «Ռաֆայել Կադորնայի դիմանկարը» և այլն։
1869 թվականի մարտին նշանակվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Carlo Ademollo (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carlo Ademollo // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000928
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Spalletti E. Ademollo, Carlo // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T000480
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio storico degli artisti lucchesi (իտալ.)
- ↑ 5,0 5,1 https://archive.org/details/bub_gb_Zz0bAAAAYAAJ/page/10/mode/2up
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Ադեմոլլո» հոդվածին։ |
|