Լուիջի Ադեմոլո
Լուիջի Ադեմոլո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1764[1][2][3] |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1849[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Luigi Ademollo Վիքիպահեստում |
Լուիջի Ադեմոլո (իտալ.՝ Luigi Ademollo, ապրիլի 30, 1764[1][2][3], Միլան, Միլանի դքսություն[4] - փետրվարի 11, 1849[1][2], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միլանում։ Սովորել է Բրերա ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Ջուլիո Տրաբալեսին, Ջոգոնդո Ալբերտոլին և Ջուզեպպե Պիերմարինին։ Նա լքել է Միլանը 1783 թվականին և ճանապարհորդել և աշխատել է Հռոմում և Ֆլորենցիայում։ 1792 թվականին ամուսնացել է Մարգարետ Չիմբալի Ֆերրարայի հետ Հռոմում և ունեցել է մի քանի երեխա։ Ադեմոլոն հիմնականում նկարում էր որմնանկարներ աստվածաշնչյան տեսարաններով՝ Հին և Նոր կտակարաններից։ 1789 թվականին նա նշանակվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Նա նկարում էր թատրոններում, այդ թվում` զբաղվում էր վարագույրների ձևավորմամբ։ Մասնակցել է Պիտտիի Ռոյալ եկեղեցու որմնանկարների աշխատանքներին, ինչպես նաև` պատկերազարդել է Սանտիցիմա Անունցիատայի և Սանտ Ամբրոջոյի Եկեղեցիները[5]։ Սիեննայում որմնանկարներ է նկարել Վենտուրի Գալերանի և Սեգարդի պալատներում։
Մահացել է Ֆլորենցիայում, 1849 թվականին։
Նրա որդին` Ագոստինո Ադեմոլոն, վեպերի, այդ թվում՝ «Մարիետա դի Ռիչի» վեպի հեղինակն է։ Նրա զարմիկը` Կարլո Ադեմոլոն, պատմական և մարտական տեսարանների նկարիչ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luigi Ademollo — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Saltini, Guglielmo Enrico (1862). Le Arti Belle in Toscana da Mezzo il Secolo VIII ai di Nostri, Memoria Storica.. Florence, Italy: Tipografia Le Monnier. էջ 48.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- G. Mellini, Opening for Louis Ademollo, in "Art Illustrated", 57, 1974
- Bolaffi Encyclopedic Dictionary of painters and engravers Italian eleventh to the twentieth century, vol. I, Turin 1972
- P. Bucarelli, voice Ademollo, Louis, in the Biographical Dictionary of Italian, 1, Rome 1960
- E. Lavagnino, Modern art from the neo-classical to contemporary, I, Turin 1956
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Ադեմոլո» հոդվածին։ |
|