Կառլեն Ղազարյան (շինարար)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կառլեն Սարգսի Ղազարյան (մայիսի 29, 1929, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1955-2004 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1962 թվականից՝ ճարտարապետական արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր[1]։
Կառլեն Ղազարյանի (հեղինակ-կոնստրուկտոր) նախագծերով Երևանում կառուցվել են՝
- «Հրազդան» մարզադաշտին կից ծածկած լողավազանը (1956)
- ԵՊՀ գլխավոր մասնաշենքը (1957)
- Հայճարտշին ԳՀԻ (1967)
- «Դինամո» մարզասրահը (1965)
- Մոսկվայում՝ Համամիութենական ԺՏՆՑ հայկական տաղավարը (վերակառուցում, 1954)
- Արզնիում (1968), Ջերմուկում (1968, 1970) և Հանքավանում (1972)՝ առողջարաններ
- Սևանում (1970) և Եղեգնաձորում (1972)՝ մշակույթի տներ
- Մեծամոր ավանը (1969-1980)
- Կապանում՝ «Դավիթ Բեկ» բնակելի թաղամասը (1985)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական ԺՏՆՑ բրոնզե մեդալ (1984)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.