Կապուտաչիկը
Կապուտաչիկը ռուս.՝ Синеглазка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Թեմա | սեր |
Կերպարներ | Zmei Gorynich? |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Հնչյունավորում | Տատյանա Շաբելնիկովա |
Երաժշտություն | Իգոր Ցվետկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 966 s |
Թվական | 1984 |
Կապուտաչիկը (ռուս.՝ Синеглазка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին, ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից[1], ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների։
Երաժշտական-բանաստեղծական ֆիլմ է, որն ստեղծվել է ֆոլկլորի նյութի հիման վրա և ոճավորվել ըստ Պալեխյան նախշազարդերի։ Ֆիլմում ակնհայտ է սրբապատկերային ոճը. դա երևում է դեմքերի հակառակ ստվերներում, ինչպես նաև` ժայռերի պատկերման մեջ։ Պատմում է սիրո, հավատարմության և նվիրվածության մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում ամառ է։ Աղջիկները և տղաները շուրջպար են բռնում։ Գեղեցկուհի Կապուտաչիկն սպասում է իր սիրելիին` Նիկիտուշկային, որը հեռավոր կողմերում իր հավատարիմ ձին է վարում։ Զմեյ Գորինիչը նրա դեմ կրակահերթ է բացում և կախարդական թակարդ է դնում։ Երբ Նիկիտան թակարդի մեջ էր ընկնում, Զմեյ Գորինիչը հասնում է Ռուսաստան, առաջարկում է գեղեցկուհի Կապուտաչիկին իր հետ ապրել հարուստ պալատաում և կրել թանկարժեք հագուստ, բայց մերժվում է։ Այդ ժամանակ Զմեյ Գորինիչը բարկանում է և ամեն ինչ այրում է։ Փրկվելով` Կապուտաչիկը խնդրում է գետակին իրեն ծառ դարձնել, իսկ Նիկիտային մի ճյուղը ցույց տալ։ Զմեյ Գորինիչը վերադառնում է քարանձավ, որտեղ նրան ծառայում են օձերն ու չղջիկները։ Իսկ Նիկիտան ազատվում է թակարդից և գնում է Զմեյ Գորինիչին գտնելու։ Ճանապարհին նա փրկում է կուղբիկին, թռչնակին և եղնիկին։ Իսկ նրանց ծնողները օգնում են Նիկիտային դժվար պահին։ Նիկիտան գտնում է Զմեյ Գորինիչին, մենամարտում է նրա հետ և հաղթում նրան։ Նա վերադառնում է Ռուսաստան, և այնտեղ նրան դիմավորում է գեղեցկուհի Կապուտաչիկը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
սցենարի հեղինակ | Հենրիխ Սապգիր |
բեմադրող նկարիչ | Ելենա Ֆյոդորովա |
կինոօպերատոր | Միխայիլ Դրույան |
կոմպոզիտոր | Իգոր Ցվետկով |
հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Մարինա Ոսկանյանց, Վլադիմիր Շևչենկո, Ալեքսեյ Բուկին, Ալեքսանդր Պանով, Վիկտոր Արսենտև |
նկարիչներ | Ալլա Գորևա, Տատյանա Ստրոևա, Տատյանա Զվորկինա, Զինաիդա Զարբ, Ս. Կապրանով, Լյուդմիլա Բիրյուկովա, Գենադի Մորոզով, Վ. Խարիտոնովա |
ռեժիսոր | Օ․ Իսակովա |
մոնտաժող | Ելենա Բելյավսկայա |
դերերը հնչյունավորել են | Տատյանա Շաբելնիկովա՝ Կապուտաչիկ |
խմբագիր | Տատյանա Պապորովա |
նկարահանող խմբի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985՝ Մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոն Իտալիայում՝ «Բրոնզե անգղ» մրցանակ[2]
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում 1990–ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video և «Սոյուզ Վիդեո» ընկերությունների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 стр. 53-54.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կապուտաչիկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կապուտաչիկը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|