Կապուտաչիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապուտաչիկը
ռուս.՝ Синеглазка
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Թեմասեր
ԿերպարներZmei Gorynich?
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստՀենրիխ Սապգիր
ՀնչյունավորումՏատյանա Շաբելնիկովա
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն966 վայրկյան
Թվական1984

Կապուտաչիկը (ռուս.՝ Синеглазка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին, ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից[1], ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների։

Երաժշտական-բանաստեղծական ֆիլմ է, որն ստեղծվել է ֆոլկլորի նյութի հիման վրա և ոճավորվել ըստ Պալեխյան նախշազարդերի։ Ֆիլմում ակնհայտ է սրբապատկերային ոճը. դա երևում է դեմքերի հակառակ ստվերներում, ինչպես նաև` ժայռերի պատկերման մեջ։ Պատմում է սիրո, հավատարմության և նվիրվածության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ամառ է։ Աղջիկները և տղաները շուրջպար են բռնում։ Գեղեցկուհի Կապուտաչիկն սպասում է իր սիրելիին` Նիկիտուշկային, որը հեռավոր կողմերում իր հավատարիմ ձին է վարում։ Զմեյ Գորինիչը նրա դեմ կրակահերթ է բացում և կախարդական թակարդ է դնում։ Երբ Նիկիտան թակարդի մեջ էր ընկնում, Զմեյ Գորինիչը հասնում է Ռուսաստան, առաջարկում է գեղեցկուհի Կապուտաչիկին իր հետ ապրել հարուստ պալատաում և կրել թանկարժեք հագուստ, բայց մերժվում է։ Այդ ժամանակ Զմեյ Գորինիչը բարկանում է և ամեն ինչ այրում է։ Փրկվելով` Կապուտաչիկը խնդրում է գետակին իրեն ծառ դարձնել, իսկ Նիկիտային մի ճյուղը ցույց տալ։ Զմեյ Գորինիչը վերադառնում է քարանձավ, որտեղ նրան ծառայում են օձերն ու չղջիկները։ Իսկ Նիկիտան ազատվում է թակարդից և գնում է Զմեյ Գորինիչին գտնելու։ Ճանապարհին նա փրկում է կուղբիկին, թռչնակին և եղնիկին։ Իսկ նրանց ծնողները օգնում են Նիկիտային դժվար պահին։ Նիկիտան գտնում է Զմեյ Գորինիչին, մենամարտում է նրա հետ և հաղթում նրան։ Նա վերադառնում է Ռուսաստան, և այնտեղ նրան դիմավորում է գեղեցկուհի Կապուտաչիկը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Իվան Ակսենչուկ
սցենարի հեղինակ Հենրիխ Սապգիր
բեմադրող նկարիչ Ելենա Ֆյոդորովա
կինոօպերատոր Միխայիլ Դրույան
կոմպոզիտոր Իգոր Ցվետկով
հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
նկարիչ-մուլտիպլիկատորներ Մարինա Ոսկանյանց, Վլադիմիր Շևչենկո, Ալեքսեյ Բուկին, Ալեքսանդր Պանով, Վիկտոր Արսենտև
նկարիչներ Ալլա Գորևա, Տատյանա Ստրոևա, Տատյանա Զվորկինա, Զինաիդա Զարբ, Ս. Կապրանով, Լյուդմիլա Բիրյուկովա, Գենադի Մորոզով, Վ. Խարիտոնովա
ռեժիսոր Օ․ Իսակովա
մոնտաժող Ելենա Բելյավսկայա
դերերը հնչյունավորել են Տատյանա Շաբելնիկովա՝ Կապուտաչիկ
խմբագիր Տատյանա Պապորովա
նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985՝ Մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոն Իտալիայում՝ «Բրոնզե անգղ» մրցանակ[2]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1990–ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video և «Սոյուզ Վիդեո» ընկերությունների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 стр. 53-54.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]