Կամպեն (հոլ.՝ Kampen (արտասանություն)), համայնք ՆիդերլանդներիՕվերեյսել մարզում։ Տարածքը 141,34 կմ² է, բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 51 069[1]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 11.800 եվրո է։
Կամպենը հիմնադրվել է 1286 թվականին։ Իր ծաղկման շրջանում՝ 15-րդ դարում անդամակցել է Հյուսիսային Եվրոպայի քաղաքների առևտրային միությանը՝ Հանզային։ 1578 թվականին միացել է նիդերլանդական Միացյալ պրովինցիաներին։ Համբավվել է իր ճեմարանով, ռազմական ուսումնարանով, սիգարների արտադրությամբ, մեքենաշինական արդյունաբերությամբ[2]։ [