Կախարդված Մեռլինը (նկար)
Կախարդված Մեռլինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Բյորն-Ջոնս |
տարի | 1872 |
բարձրություն | 186 սանտիմետր |
լայնություն | 111 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | արթուրյան գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լեդի Լևեր պատկերասրահ |
հավաքածու | Լեդի Լևեր պատկերասրահ |
պատվիրատու | Ֆրեդերիկ Լեյլանդ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Beguiling of Merlin (Burne-Jones) Վիքիպահեստում |
«Կախարդված Մեռլինը» (անգլ.՝ The Beguiling of Merlin), անգլիացի գեղանկարիչ, պատկերազարդող և պրեռաֆայելիտների սերնդի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1872 թվականից 1877 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 186 × 111 սմ։ «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լեդի Լևեր պատկերասրահում (Պորտ Սանլայթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)։
Կտավը պատվիրել է անգլիացի նավատեր, հավաքորդ և մեկենաս Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսն իր «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունը վրձնել է Արթուր արքայի լեգենդից ներշնչված։ Լճի տիրակալուհին գայթակղում է Մեռլինին։ Խաբելով հասնում է նրան, որ բացահայտում է Մեռլինի հրաշագործության գաղտնիքը։ Լճի տիրակալուհին սովորում է կախարդությունը, որից հետո օգտագործելով իր կախարդական ունակությունները, փորձում է Մեռլինի տեղը զբաղեցնել ու ու թիավարել լեռան տակ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը պատվիրվել է 1860 թվականին անգլիացի կոլեկցիոներ ու մեկենաս Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդի կողմից։ Սակայն հեղինակը «Կախարդված Մեռլինը» կտավի վրա սկսեց աշխատել 1872 թվականից։ 1874 թվականին ավարտում է գլխավոր կերպարների մարմինները։ Մեռլինի դեմքը նկարում է, որպես բնորդ կեցվածք ընդունած հունական արմատներով անգլիացի նկարչուհի Մարիա Զամբակոյից[1]։ Վերջինս Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսի սիրեցյալն էր և մոդելը 1866 թվականից 1872 թվականներին։ Նկարիչը կրքից ամբողջությամբ խելագարության էր հասնում, որի պատճառով էլ բացատրվում է նկարի խորությունն ու վառ գունավորումը. Էդվարդը նկարում իր անձնական վերապրումներն է վրձնել։
Կա մի վարկած նույնպես, ըստ որի, Լճի տիրակալուհու կերպարի համար կեցվածք է ընդունել Ուիլյամ Մորիսի կինը՝ պրեռաֆայելիտների գեղեցկության մարմնացում ու իդեալ համարվող Ջեյն Մորիսը[2]։
Օսկար Ուայլդը «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունն անվանել է «լիակատար կախարդություն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Картина месяца. Январь 2003 г., The Beguiling of Merlin (անգլ.)
- ↑ Heathcote Williams. Jericho and the Pre-Raphaelites Արխիվացված 2008-03-01 Wayback Machine (англ., PDF, 3 MB)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wildman, S (1998). Edward Burne-Jones, Victorian artist-dreamer. New York: The Metropolitan Museum of Art.
- Michael Robinson: The Pre-Raphaelites. Londen: Flame Tree Publishing, 2007. ISBN 978-184451-742-8
- Russel Ash: Sir Edward Burne-Jones. Pavilion Books, Londen, 1997. ISBN 1-85793-951-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Het schilderij op LiverpoolMuseums (անգլ.)
- Analyse van het schilderij (անգլ.)
- Informatie over de relatie tussen Burne-Jones en Zambaco (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կախարդված Մեռլինը (նկար) կատեգորիայում։ |