Կախաբեր Ալադաշվիլի
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վրաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ԲՄԱ Էներգիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կախաբեր (Կախա) Ալադաշվիլի (վրաց.՝ კახაბერ (კახა) ალადაშვილი, օգոստոսի 11, 1983[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, «ԲՄԱ-Էներգիա» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Վրաստանի ազգային հավաքականի կազմում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակից[3]։ Սկզբից ֆուտբոլ խաղալ սովորել է թբիլիսյան 35-րդ դպրոցում[3]։ Այնուհետև շարունակել է սովորել «Օլիմպ»-ի դպրոցում, որտեղ մարզիչը եղել է Գիգլի Իմնաձեն[3]։ Սկսած 2002 թվականից խաղացել է թբիլիսյան «Սպարտակ» և Բոլնիսի քաղաքի «Սիոնի» ակումբներում։ 2004 թվականի ամռանից տեղափոխվել է վրացական հայտնի Թբիլիսի «Դինամո» ակումբ։ Թիմի կազմում դարձել է Վրաստանի չեմպիոն։ Անցկացրել է 8 խաղ և խփել 1 գոլ (Կրակովյան «Վիսլա» ակումբին) եվրոգավաթներում։
2006 թվականի մարտից Կախան հնգամյա պայմանագիր ստորագրեց Կիևի «Դինամո» ակումբի հետ[4]։ «Դինամո» նա տեղափոխվեց իր գործակալ` Ախրիկ Ցվեյբայի խորհրդով[3]։ Կախաբերը հիմնականւմ խաղացել է Ուկրաինայի Առաջին լիգայում հանդես եկող Դինամո-2-ի կազմում և երկու անգամ էլ մասնակցել է երիտասարդական առաջնությանը։ «Դինամո-2»-րդում Ալադաշվիլին հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում[5]։
2006 թվականի օգոստոսին կեստարվա վարձավճարով տեղափոխվել է դնեպրոպետրովսկյան «Դնեպր» ակումբ[6]։ 2006 թվականի օգոստոսի 5-ին պոլտովյան «Վորսկլա» ակումբի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Ուկրաինայի բարձրագույն լիգայում, իսկ խաղը ավարտվեց 1:0 հաշվով[7]։ Ընդհանուր առմամբ Դնեպրի համար Բարձրագույն լիգայում խաղացել է 5 խաղ, իսկ Ուկրաինայի գավաթում 2 խաղ։ 2006 թվականի դեկտեմբերին «Դինամո»-յի ղեկավարության կողմից հանվել է տրանսֆերի[8]։ 2017 թվականի ձմռանը վերադարձել է «Դինամո», Բարձրագույն լիգայում անցկացնելով 2 խաղ, ընդդեմ «Զարի»-ի և «Արսենալ»-ի։
2007 թվականի ամռանը կրկին «Դինամո»-յի ղեկավարության կողմից ներկայացվել է տրանսֆերի[9]։ Կախաբերը կարող էր նաև տեղափոխվել ռուսական «Մոսկվա» ակումբ[10]։ 2007 թվականի հուլիսին վարձավճարով գնացել է ուժգորոդյան «Զակարպատիե» մինչև 2007/08 մրցաշրջանի ավարտը[11]։ Թիմում Ալադաշվիլին դարձել է հիմնական կազմի խաղացող, Ուկրաինայի առաջնությունում խաղացել է 10 խաղ և 1 խաղ էլ անցկացրել է Ուկրաինայի Գավաթում։ 2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Խարկով» ակումբ[12]։ Բարձրագույն լիգայում քաղաքացիների կազմում անցկացրել է 8 խաղ։
2008 թվականի դեկտեմբերին մեկնում է Թուրքիա, որպեսզի Մախաչկալական «Անժի»-ի հետ միասին քննարկի իր տեղափոխության մասին[13]։ 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է ստորագրում «Անժի»-ի հետ[14]։ 2009 թվականի մայիսին ստացել է ռուսական վիզա և կարողացել է միանալ թիմին։ Պայմանագիրը կնքվել է և մինչ այդ, բայց այն բանի համար, որ նրան չի հաջողվել ժամանակին ստանալ աշխատանքային վիզա, նա ստիպված էր երկուս ու կես ամիս ինքնուրույն մարզվել Թբիլիսիում[15]։ 2009 թվականին «Անժի»-ի հետ միասին հաղթեց Առաջին դիվիզիոնը և դուրս եկավ Պրեմիեր-Լիգա։ 2010 թվականի փետրվարին հայտնվել է սամարյան «Կռիլյա Սովետով» ակումբի տեսադաշտում[16]։ 2010 թվականի ամռանը տեղափոխվել է «Զեստաֆոնի» ակումբ։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա» ակումբ[17]։ 2015 թվականի դեկտեմբերին լքել է ակումբը[18] և ավարտել կարիերան[19]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Վրաստանի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ։ 2015 թվականի օգոստոսի 17-ին Վրաստանի հավաքականում դեբյուտը նշել է Ղազախստանի հավաքականի դեմ արտագնա խաղում (1:2)[20]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուրի է[21]։ Սիրած ակումբը՝ իտալական Միլանը[21]։ Նրա եղբայրը Լաշա Ալադաշվիլին է, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[22]։ Կարիերան ավարտելուց հետո հաստատվել է Խաբարովսկում, որտեղ էլ բացել է ռեստորան։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին «Անժի»-ի խաղացողներին փոքր ոսկե մեդալներ նվիրելու արարողության ժամանակ, Մախաչկալայում տեղի ունեցավ համերգ, որտեղ մասնակցեցին Դաղստանի երգիչները[23]։ Այնտեղ Ալադաշվիլին անսպասելիորեն վրացերենով կատարեց երգ, «Թբիլիսո» անվանմամբ[23]։ Նրա համակումբացի Մահոմեդ Մահոմեդովը Ալադաշվիլիին նվիրեց ծաղիկների փունջ, իսկ այնուհետև նա լքեց բեմը բուռն ծափահարությունների ներքո[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Кахабер Аладашвили: «В Киев переехал по совету Ахрика Цвейбы»
- ↑ «Динамовцы» весеннего призыва
- ↑ Каха Аладашвили: «В Грузии к „Динамо“ повышенное внимание»
- ↑ «Днепр» арендовал у «Динамо» грузинского защитника
- ↑ «Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Ближайшие планы «Динамо»
- ↑ Чернат — в Хорватию, Ещенко — в «Днепр», грузины — на трансфер
- ↑ Аладашвили тренируется с «Москвой»
- ↑ Новички Высшей лиги усиливаются «динамовцами»
- ↑ ФК «Харьков» пополнился тремя исполнителями
- ↑ Марцваладзе и Аладашвили отправятся на сбор с «Анжи»
- ↑ «Анжи» вернулся из Турции и заключил контракты с пятью футболистами
- ↑ Грузинский полузащитник «Анжи» получил российскую визу и присоединился к клубу
- ↑ ««Крылья Советов» сыграли вничью с «Шуртаном»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «СКА-Энергию» пополнили три игрока «Алании»
- ↑ «ФК "СКА-Энергия" покинул Кахабер Аладашвили». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Анонс программы "Голевая передача"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Протокол матча
- ↑ 21,0 21,1 Анкета на официальном сайте ФК «Днепр» (Днепропетровск)(չաշխատող հղում)
- ↑ Профиль на сайте «playerhistory.com»
- ↑ 23,0 23,1 23,2 Новое амплуа Кахи Аладашвили
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Էջը sports.ru կայքում
- էջը weltfussball.de կայքում (գերմ.)
- Էջը «Դինամոմանիա»-յի կայքում Արխիվացված 2012-04-28 Wayback Machine (ռուս.)
|