Կախաբեր Ալադաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախաբեր Ալադաշվիլի
კახაბერ (კახა) ალადაშვილი
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1983(1983-08-11)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180
Քաշ 76
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲՄԱ Էներգիա
Համար 11
Պատանեկան կարիերա
20px Օլիմպ (Թբիլիսի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2000 Վրաստան Գուրիա 3 (0)
2000—2002 Վրաստան Օլիմպ (Թբիլիսի) 31 (7)
2002—2003 Վրաստան Սպարտակ (Թբիլիսի) 45 (7)
2004 Վրաստան Սիոնի 10 (0)
2004—2006 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 28 (1)
2006—2008 Ուկրաինա Դինամո (Կիև) 2 (0)
2006  Ուկրաինա Դինամո-2 (Կիև) 9 (0)
2006  Ուկրաինա Դնեպր (Դնեպրոպետրովսկ) 5 (0)
2007  Ուկրաինա Դինամո-2 (Կիև) 5 (0)
2007  Ուկրաինա Զակարպատիե 10 (0)
2008  Ուկրաինա Խարկով 8 (0)
2008  Ուկրաինա Դինամո-2 (Կիև) 6 (1)
2009 Ռուսաստան Անժի 26 (0)
2010—2011 Վրաստան Զեստաֆոնի 37 (2)
2012—2013 Վրաստան Դիլա 42 (1)
2014—2015 Ռուսաստան ԲՄԱ-Էներգիա 39 (3)
Ազգային հավաքական
Վրաստան Վրաստան (մինչև 21) ? (?)
2005—2006 Վրաստան Վրաստան 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15 նոյեմբեր 2015

Կախաբեր (Կախա) Ալադաշվիլի (վրաց.՝ კახაბერ (კახა) ალადაშვილი, օգոստոսի 11, 1983(1983-08-11)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, «ԲՄԱ-Էներգիա» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Վրաստանի ազգային հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակից[3]։ Սկզբից ֆուտբոլ խաղալ սովորել է թբիլիսյան 35-րդ դպրոցում[3]։ Այնուհետև շարունակել է սովորել «Օլիմպ»-ի դպրոցում, որտեղ մարզիչը եղել է Գիգլի Իմնաձեն[3]։ Սկսած 2002 թվականից խաղացել է թբիլիսյան «Սպարտակ» և Բոլնիսի քաղաքի «Սիոնի» ակումբներում։ 2004 թվականի ամռանից տեղափոխվել է վրացական հայտնի Թբիլիսի «Դինամո» ակումբ։ Թիմի կազմում դարձել է Վրաստանի չեմպիոն։ Անցկացրել է 8 խաղ և խփել 1 գոլ (Կրակովյան «Վիսլա» ակումբին) եվրոգավաթներում։

2006 թվականի մարտից Կախան հնգամյա պայմանագիր ստորագրեց Կիևի «Դինամո» ակումբի հետ[4]։ «Դինամո» նա տեղափոխվեց իր գործակալ` Ախրիկ Ցվեյբայի խորհրդով[3]։ Կախաբերը հիմնականւմ խաղացել է Ուկրաինայի Առաջին լիգայում հանդես եկող Դինամո-2-ի կազմում և երկու անգամ էլ մասնակցել է երիտասարդական առաջնությանը։ «Դինամո-2»-րդում Ալադաշվիլին հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում[5]։

2006 թվականի օգոստոսին կեստարվա վարձավճարով տեղափոխվել է դնեպրոպետրովսկյան «Դնեպր» ակումբ[6]։ 2006 թվականի օգոստոսի 5-ին պոլտովյան «Վորսկլա» ակումբի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Ուկրաինայի բարձրագույն լիգայում, իսկ խաղը ավարտվեց 1:0 հաշվով[7]։ Ընդհանուր առմամբ Դնեպրի համար Բարձրագույն լիգայում խաղացել է 5 խաղ, իսկ Ուկրաինայի գավաթում 2 խաղ։ 2006 թվականի դեկտեմբերին «Դինամո»-յի ղեկավարության կողմից հանվել է տրանսֆերի[8]։ 2017 թվականի ձմռանը վերադարձել է «Դինամո», Բարձրագույն լիգայում անցկացնելով 2 խաղ, ընդդեմ «Զարի»-ի և «Արսենալ»-ի։

2007 թվականի ամռանը կրկին «Դինամո»-յի ղեկավարության կողմից ներկայացվել է տրանսֆերի[9]։ Կախաբերը կարող էր նաև տեղափոխվել ռուսական «Մոսկվա» ակումբ[10]։ 2007 թվականի հուլիսին վարձավճարով գնացել է ուժգորոդյան «Զակարպատիե» մինչև 2007/08 մրցաշրջանի ավարտը[11]։ Թիմում Ալադաշվիլին դարձել է հիմնական կազմի խաղացող, Ուկրաինայի առաջնությունում խաղացել է 10 խաղ և 1 խաղ էլ անցկացրել է Ուկրաինայի Գավաթում։ 2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Խարկով» ակումբ[12]։ Բարձրագույն լիգայում քաղաքացիների կազմում անցկացրել է 8 խաղ։

2008 թվականի դեկտեմբերին մեկնում է Թուրքիա, որպեսզի Մախաչկալական «Անժի»-ի հետ միասին քննարկի իր տեղափոխության մասին[13]։ 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է ստորագրում «Անժի»-ի հետ[14]։ 2009 թվականի մայիսին ստացել է ռուսական վիզա և կարողացել է միանալ թիմին։ Պայմանագիրը կնքվել է և մինչ այդ, բայց այն բանի համար, որ նրան չի հաջողվել ժամանակին ստանալ աշխատանքային վիզա, նա ստիպված էր երկուս ու կես ամիս ինքնուրույն մարզվել Թբիլիսիում[15]։ 2009 թվականին «Անժի»-ի հետ միասին հաղթեց Առաջին դիվիզիոնը և դուրս եկավ Պրեմիեր-Լիգա։ 2010 թվականի փետրվարին հայտնվել է սամարյան «Կռիլյա Սովետով» ակումբի տեսադաշտում[16]։ 2010 թվականի ամռանը տեղափոխվել է «Զեստաֆոնի» ակումբ։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա» ակումբ[17]։ 2015 թվականի դեկտեմբերին լքել է ակումբը[18] և ավարտել կարիերան[19]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Վրաստանի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ։ 2015 թվականի օգոստոսի 17-ին Վրաստանի հավաքականում դեբյուտը նշել է Ղազախստանի հավաքականի դեմ արտագնա խաղում (1:2)[20]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուրի է[21]։ Սիրած ակումբը՝ իտալական Միլանը[21]։ Նրա եղբայրը Լաշա Ալադաշվիլին է, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[22]։ Կարիերան ավարտելուց հետո հաստատվել է Խաբարովսկում, որտեղ էլ բացել է ռեստորան։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին «Անժի»-ի խաղացողներին փոքր ոսկե մեդալներ նվիրելու արարողության ժամանակ, Մախաչկալայում տեղի ունեցավ համերգ, որտեղ մասնակցեցին Դաղստանի երգիչները[23]։ Այնտեղ Ալադաշվիլին անսպասելիորեն վրացերենով կատարեց երգ, «Թբիլիսո» անվանմամբ[23]։ Նրա համակումբացի Մահոմեդ Մահոմեդովը Ալադաշվիլիին նվիրեց ծաղիկների փունջ, իսկ այնուհետև նա լքեց բեմը բուռն ծափահարությունների ներքո[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Кахабер Аладашвили: «В Киев переехал по совету Ахрика Цвейбы»
  4. «Динамовцы» весеннего призыва
  5. Каха Аладашвили: «В Грузии к „Динамо“ повышенное внимание»
  6. «Днепр» арендовал у «Динамо» грузинского защитника
  7. «Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  8. Ближайшие планы «Динамо»
  9. Чернат — в Хорватию, Ещенко — в «Днепр», грузины — на трансфер
  10. Аладашвили тренируется с «Москвой»
  11. Новички Высшей лиги усиливаются «динамовцами»
  12. ФК «Харьков» пополнился тремя исполнителями
  13. Марцваладзе и Аладашвили отправятся на сбор с «Анжи»
  14. «Анжи» вернулся из Турции и заключил контракты с пятью футболистами
  15. Грузинский полузащитник «Анжи» получил российскую визу и присоединился к клубу
  16. ««Крылья Советов» сыграли вничью с «Шуртаном»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  17. «СКА-Энергию» пополнили три игрока «Алании»
  18. «ФК "СКА-Энергия" покинул Кахабер Аладашвили». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  19. «Анонс программы "Голевая передача"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  20. Протокол матча
  21. 21,0 21,1 Анкета на официальном сайте ФК «Днепр» (Днепропетровск)(չաշխատող հղում)
  22. Профиль на сайте «playerhistory.com»
  23. 23,0 23,1 23,2 Новое амплуа Кахи Аладашвили

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]