Կոստանդնուպոլիսը հայտնի էր իր զանգվածային և բարդ ամրություններով, որը համարվում էր իր դարաշրջանի պաշտպանողական ճարտարապետության եզակի օրինակ։ Թեոդոսյան պարիսպները ներառում էին զույգ պարիսպներ՝ փռված առաջին պատից 2 կմ դեպի արևմուտք[6]։ Կոստանդնուպոլսի դիրքը Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով բաժանվում էր պաշտպանողական պարիսպնեով։ Քաղաքը սկզբում կառուցվել էր որպես Հռոմիի մրցակից և որոշ որոշումներ փոխ էր առնված Հռոմից։ Կարևոր պաշտպանական համակարգի մեջ էին մտնում մեծ պալատները, ջրամնարները և աշտարակները և Կոստանդնուպոլիսը համարվում էր երկու մայրցամաքների (Եվրոպա ու Ասիա) և երկու ծովերի (Միջերկրական ու Սև) դարպաս։ Չնայած քաղաքը պաշարվել է բազմաթիվ անգամ տարբեր բանակների կողմերից, այն անառիկ է մնացել մոտ ինը հարյուր տարի։
Hanna-Riitta, Toivanen (2007). The Influence of Constantinople on Middle Byzantine Architecture (843-1204). A typological and morphological approach at the provincial level. Suomen kirkkohistoriallisen seuran toimituksia 202 (Publications of the Finnish Society of Church History No. 202). ISBN9789525031416.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 616)։