Jump to content

Ծովից ծով (Կանադա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի զինանշանը՝ A MARI USQUE AD MARE կարգախոսով

Ծովից ծով (լատին․՝ A mari usque ad mare), Կանադայի ազգային կարգախոսը։ Այն վերցված է Աստվածաշնչի 71-րդ Սաղմոսից (որոշ աղբյուրներով 72-րդ)[1]։ Ըստ որոշ փորձագետների՝ հաշվի առնելով Կանադայի աշխարհագրական դիրքը, առավել նպատակահարմար է օգտագործել օվկիանոսից օվկիանոս տարբերակը (Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս)[2]։ Որպես ազգային կարգախոս այն ընտրվել է Ջորջ Մոնրո Գրանտի կողմից։

1872 թվականին՝ Բրիտանական Կոլումբիայի ֆեդերացիային միանալուց որոշ ժամանակ անց, Գրանտը հրատարակում է իր հեղինակային թերթը։ Այն անվանվում է Օուշեն թու օուշեն, որը բացեիբաց ցույց էր տալիս որպես գերմայրցամաքային երկիր Կանադայի հավակնությունները[1][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը հնչում է հետևյալ կերպ՝ Այն տիրապետելու է ծովից մինչև ծով և գետից մինչև աշխարհի վերջերը։

Ամբողջական թարգմանությունը լատիներեն լեզվով հնչում է այսպես՝ Et dominabitur a mari usque ad mare, et a flumine usque ad terminos terrae: Բանաստեղծության թարգմանությունը անգլերեն լեզվով այսպես է՝ He shall have dominion also from sea to sea, and from the river unto the ends of the earth: Այն չէր կարող չնկատվեր, երբ նախկին կանադական գաղութը ստացավ Դոմինիոն Կանադա անվանումը։

Առաջին անգամ կարգախոսը պաշտոնապես կիրառվել է 1906 թվականին՝ Սասկաչևանի սահմանադրական ժողովի ժամանակ։ Այն ընդունվել էր նախարարի օգնական Ջոզեֆ Փոուպի կողմից, որն այն տեղադրում է Կանադայի զինանշանի մեջ։ 1921 թվականին Գեորգ V-ի կողմից այն ընդունվում է որպես պաշտոնական կարգախոս։

Զինվորական Ու. Գ. Գուոթնիկը առաջարկեց մեկ այլ կարգախոս, սակայն ի վերջո պետության և Կանադայի ժողովրդի կողմից ընտրվեց A Mari Usque Ad Mare կարգախոսը։

Բանաստեղծության այլ տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանությունը «Psalmus 72 (71)»:

Et dominabitur a mari usque ad mare
et a Flumine usque ad terminos orbis terrarum.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lamb, W. Kaye. «A Mari usque ad Mare». The Canadian Encyclopedia. Historica Foundation of Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Ceremonial and Canadian Symbols Promotion - The arms of Canada (page 2)». Canadian Heritage. 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Canadian Heritage: First "Canadian flags"». Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովից ծով (Կանադա)» հոդվածին։