Ծովից ծով (Կանադա)
Ծովից ծով (լատ.՝ A mari usque ad mare), Կանադայի ազգային կարգախոսը: Այն վերցված է Աստվածաշնչի 71-րդ Սաղմոսից (որոշ աղբյուրներով 72-րդ)[1]: Ըստ որոշ փորձագետների՝ հաշվի առնելով Կանադայի աշխարհագրական դիրքը, առավել նպատակահարմար է օգտագործել օվկիանոսից օվկիանոս տարբերակը (Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս)[2]: Որպես ազգային կարգախոս այն ընտրվել է Ջորջ Մոնրո Գրանտի կողմից:
1872 թվականին՝ Բրիտանական Կոլումբիայի ֆեդերացիային միանալուց որոշ ժամանակ անց, Գրանտը հրատարակում է իր հեղինակային թերթը: Այն անվանվում է Օուշեն թու օուշեն, որը բացեիբաց ցույց էր տալիս որպես գերմայրցամաքային երկիր Կանադայի հավակնությունները[1][3]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունը հնչում է հետևյալ կերպ՝ Այն տիրապետելու է ծովից մինչև ծով և գետից մինչև աշխարհի վերջերը:
Ամբողջական թարգմանությունը լատիներեն լեզվով հնչում է այսպես՝ Et dominabitur a mari usque ad mare, et a flumine usque ad terminos terrae: Բանաստեղծության թարգմանությունը անգլերեն լեզվով այսպես է՝ He shall have dominion also from sea to sea, and from the river unto the ends of the earth: Այն չէր կարող չնկատվեր, երբ նախկին կանադական գաղութը ստացավ Դոմինիոն Կանադա անվանումը:
Առաջին անգամ կարգախոսը պաշտոնապես կիրառվել է 1906 թվականին՝ Սասկաչևանի սահմանադրական ժողովի ժամանակ: Այն ընդունվել էր նախարարի օգնական Ջոզեֆ Փոուպի կողմից, որն այն տեղադրում է Կանադայի զինանշանի մեջ: 1921 թվականին Գեորգ V-ի կողմից այն ընդունվում է որպես պաշտոնական կարգախոս:
Զինվորական Ու. Գ. Գուոթնիկը առաջարկեց մեկ այլ կարգախոս, սակայն ի վերջո պետության և Կանադայի ժողովրդի կողմից ընտրվեց A Mari Usque Ad Mare կարգախոսը:
Բանաստեղծության այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարգմանությունը «Psalmus 72 (71)»:
- Et dominabitur a mari usque ad mare
- et a Flumine usque ad terminos orbis terrarum.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Lamb W. Kaye։ «A Mari usque ad Mare»։ The Canadian Encyclopedia։ Historica Foundation of Canada։ Վերցված է 2008-11-21
- ↑ «Ceremonial and Canadian Symbols Promotion - The arms of Canada (page 2)»։ Canadian Heritage։ 2008-06-23։ Վերցված է 2008-11-21
- ↑ «Canadian Heritage: First "Canadian flags"»։ Canadian Heritage։ Վերցված է 2009-06-26