Խուանա Մանսո
Խուանա Մանսո | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Juana Paula Manso Martínez |
Ծնվել է | հունիսի 26, 1819[1][2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | ապրիլի 24, 1875[1][2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Juana Manso Վիքիպահեստում |
Խուանա Պաուլա Մանսո (անգլ.՝ Juana Paula Manso, հունիսի 26, 1819[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 24, 1875[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող, թարգմանիչ, լրագրող, ուսուցիչ, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում ֆեմինիստական ռահվիրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուանա Պաուլա Մանսոն ծնվել է 1819 թվականին Բուենոս Այրեսում։ 1840 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնտեվիդեո. աքսորվել է Խուան Մանուել դե Ռոսայի ռեժիմի օրոք։ Ռոսայի քաղաքական ճնշման պատճառով Մանսոն ընտանիքը տեղափոխել է Ռիո դե Ժանեյրո՝ որոշ ժամանակ անց վերադառնալով Մոնտեվիդեո։ Ռիո դե Ժանեյրոյում Խուանան ամուսնացել է և ամուսնու հետ շրջել ԱՄՆ-ում և Կուբայում։ Հետագայում 1853 թվականին աքսորից վերադարձել է Բուենոս Այրես, բայց առանց ամուսնու, այնուհետև կրկին փորձել է ապրել Բրազիլիայում (1854 թվականին) և վերջապես 1859 թվականին բնակություն է հաստատել Բուենոս Այրեսում[3]։
Խուանա Մանսոն կիսում էր այն մտքերը, որոնք մայիսյան շարժման հիմքում էին։ Ռիվեր Փլեյթ տարածքում մայիսյան շարժումը վերաբերում էր Իսպանիայի թագից դեպի անկախության առաջին քայլին և առաջին ինքնավար կառավարության ձևավորմանը։ Շատ մտավորականներ կիսում էին «Մայիսի ոգու գաղափարները», որի շուրջ համախմբվեցին ազատագրման, հանրապետականության, լուսավորություն, ժողովրդի ինքնիշխանությունը, ստրկության հանդեպ ընդդիմության, առաջընթացի գաղափարները[3]։
Մանսոն այն լրագրողն էր, որն իր հոդվածներն օգտագործում էր որպես մարտադաշտ՝ քննարկելու իր ժամանակի և սեռի նախապաշարմունքները։ Մոնտեվիդեոյում նա մասնակցեց գրական սալոնին, որն իր շուրջ էր հավաքել իր արտագաղթած մի քանի հայրենակիցների։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1841 թվականին Մոնտեվիդեոյի El Nacional թերթում[3]։
Բրազիլիայում գտնվելու ընթացքում Մանսոնը հիմնադրել է «O Journal das Senhoras։ modas, litteratura, bellas artes, theatros e critica» [Կանանց ամսագիր. նորաձևություն, գրականություն, կերպարվեստ, թատրոն և քննադատություն)։ Հրապարակվելով 1852-1854 թվականներին, այն լատինամերիկյան առաջին ֆեմինիստական թերթն էր[3]։
Մանսոն նաև գրել է La ondina del plata-ի [A Plate of water nymph] հրատարակության համար, որն ուժեղ ազդեցություն է թողել տասնիններորդ դարի կանանց վրա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «JUANA P. MANSO (1819–75)()The following text is taken from Prospects (UNESCO, International Bureau of Education) vol. XXXV, no. 1, March 2005, p. 117-132.©UNESCO:International Bureau of Education, 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանա Մանսո» հոդվածին։ |