Խուանա Մանսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուանա Մանսո
Ծննդյան անունիսպ.՝ pao de arana
Ծնվել էհունիսի 26, 1819(1819-06-26)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էապրիլի 24, 1875(1875-04-24)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
ՔաղաքացիությունԱրգենտինա
 Juana Manso Վիքիպահեստում

Խուանա Պաուլա Մանսո (անգլ.՝ Juana Paula Manso, հունիսի 26, 1819(1819-06-26)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 24, 1875(1875-04-24)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող, թարգմանիչ, լրագրող, ուսուցիչ, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում ֆեմինիստական ռահվիրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուանա Պաուլա Մանսոն ծնվել է 1819 թվականին Բուենոս Այրեսում։ 1840 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնտեվիդեո. աքսորվել է Խուան Մանուել դե Ռոսայի ռեժիմի օրոք։ Ռոսայի քաղաքական ճնշման պատճառով Մանսոն ընտանիքը տեղափոխել է Ռիո դե Ժանեյրո՝ որոշ ժամանակ անց վերադառնալով Մոնտեվիդեո։ Ռիո դե Ժանեյրոյում Խուանան ամուսնացել է և ամուսնու հետ շրջել ԱՄՆ-ում և Կուբայում։ Հետագայում 1853 թվականին աքսորից վերադարձել է Բուենոս Այրես, բայց առանց ամուսնու, այնուհետև կրկին փորձել է ապրել Բրազիլիայում (1854 թվականին) և վերջապես 1859 թվականին բնակություն է հաստատել Բուենոս Այրեսում[3]։

Խուանա Մանսոն կիսում էր այն մտքերը, որոնք մայիսյան շարժման հիմքում էին։ Ռիվեր Փլեյթ տարածքում մայիսյան շարժումը վերաբերում էր Իսպանիայի թագից դեպի անկախության առաջին քայլին և առաջին ինքնավար կառավարության ձևավորմանը։ Շատ մտավորականներ կիսում էին «Մայիսի ոգու գաղափարները», որի շուրջ համախմբվեցին ազատագրման, հանրապետականության, լուսավորություն, ժողովրդի ինքնիշխանությունը, ստրկության հանդեպ ընդդիմության, առաջընթացի գաղափարները[3]։

Մանսոն այն լրագրողն էր, որն իր հոդվածներն օգտագործում էր որպես մարտադաշտ՝ քննարկելու իր ժամանակի և սեռի նախապաշարմունքները։ Մոնտեվիդեոյում նա մասնակցեց գրական սալոնին, որն իր շուրջ էր հավաքել իր արտագաղթած մի քանի հայրենակիցների։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1841 թվականին Մոնտեվիդեոյի El Nacional թերթում[3]։

Բրազիլիայում գտնվելու ընթացքում Մանսոնը հիմնադրել է «O Journal das Senhoras։ modas, litteratura, bellas artes, theatros e critica» [Կանանց ամսագիր. նորաձևություն, գրականություն, կերպարվեստ, թատրոն և քննադատություն)։ Հրապարակվելով 1852-1854 թվականներին, այն լատինամերիկյան առաջին ֆեմինիստական թերթն էր[3]։

Մանսոն նաև գրել է La ondina del plata-ի [A Plate of water nymph] հրատարակության համար, որն ուժեղ ազդեցություն է թողել տասնիններորդ դարի կանանց վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «JUANA P. MANSO (1819–75)()The following text is taken from Prospects (UNESCO, International Bureau of Education) vol. XXXV, no. 1, March 2005, p. 117-132.©UNESCO:International Bureau of Education, 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանա Մանսո» հոդվածին։