Խոսե Մարիա Իգլեսիաս
Խոսե Մարիա Իգլեսիաս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1823[1] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1891 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սցենարիստ, փաստաբան, դատավոր և նախարար |
Ամուսին | Juana Calderón Tapia? |
Զբաղեցրած պաշտոններ | Մեքսիկայի նախագահ և Մեքսիկայի պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
José María Iglesias Վիքիպահեստում |
Խոսե Մարիա Իգլեսիաս (իսպ.՝ José María Iglesias, հունվարի 5, 1823[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 17, 1891, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի փաստաբան, պրոֆեսոր, ժուրնալիստ և պետական գործիչ։ 1876 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 1877 թվականի հունվարի 23-ը եղել է Մեքսիկայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսե Մարիա Իգլեսիասը ծնվել է Մեխիկոյի հարուստ ընտանիքում։ Երբ նա 12 տարեկան էր՝ մահացավ նրա հայրը, իսկ 5 տարի հետո նաև մայրը։ Նրա խնամակալությունը իր վրա վերցրեց Խոսե Մարիա Իգլեսիասի հորեղբայրը։ Նա ստեցել է իրավաբանի և փաստաբանի կրթություն, ապա 1844 թվականին անցել փաստաբանի գործին։
Ավելի ուշ, Իգլեսիասը դարավ Սան Գրեգորիայի օրենքի քոլեջի պրոֆեսոր։ Նա գրել է քննադատական աշխատություններ, որտեղ նա քննադատել է Անտոնիո դե Սանտա Աննային։ 1846 թվականին եղել է Մեխիկոյում ավագանու թեկնածու։ Ամերիկյան զորքերի Մեքսիկա ներխուժումից հետո, նույն տարում նա ստանում է գերագույն ռազմական տրիբունի կոչում։
Գրականոււթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- García Puron, Manuel, México y sus gobernantes, v. 2. Mexico City: Joaquín Porrua, 1984.
- Orozco Linares, Fernando, Gobernantes de México. Mexico City: Panorama Editorial, 1985, ISBN 968-38-0260-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Իգլեսիաս» հոդվածին։ |
|