Խոզանափուշ Մեղրիի
Խոզանափուշ Մեղրիի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cousinia megrica
|
Խոզանափուշ Մեղրիի (լատին․՝ Cousinia megrica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-50 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված, կաշենման և փայլուն, իսկ հիմնական ջղերի ծայրերն ունեն սուր կոշտ փշեր։ Ճյուղերի ծայրերին գտնվող զամբյուղները երկարավուն-գնդաձև են։ Ծածկոցի թերթերը մերկ են և սրացած՝ վերևում երկար սուր կտրուկ հետ թեքված փշով։ Ծաղիկները ծիրանագույն են։ Սերմիկները սև են և կոնուսաձև, 3 կողերով և հարթ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վարդանաձոր, Լեհվազ, Մեղրի)։ Աճում է նաև Նախիջևանում (Ջուլֆա, Օրդուբադ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700–800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև շիբլյակում, նոսրանտառներում և չոր լանջերին։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ բույսերից է։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.