Խաչենի իշխանական տուն
Խաչենի իշխանական տունը իշխել է Արցախում 9-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբ։ 12-րդ դարում Խաչենի իշխանությունը բաժանված է եղել երեք ճյուղերի՝ Հաթերք, Ծար (կամ Վերին-Խաչեն) և Ներքին-Խաչեն (Գանձասար կենտրոնով)։ Սկզբնապես գահերեց են եղել Հաթերքի իշխանները։ Սակայն Հասան Բ-ի մահից հետո Հաթերքի ճյուղը սպառվել է և նրա տիրույթները բաժանվել են Ծարի ու Ներքին Խաչենի միջև։ Իսկ 13-րդ դարի սկզբից գահերեցությունը մեկընդմիշտ անցել է Ներքին-Խաչենի իշխանները։ Հետագա դարերում Խաչենի իշխանությունը կազմված է եղել երկու նշանավոր տոհմերից՝ Դոփյաններ (Ծարում կամ Վերին-Խաչեն) և Հասան-Ջալալյաններ (Ներքին Խաչեն)։ Հասան-Ջալալյանները իշխել են Խաչենի մելիքությունում մինչև 1827 թվականը, որից հետո ավարտվել է Խաչենի իշխանական տունը։
Ստորև ներկայացված է Խաչենի իշանների ցանկը։
Տոհմաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչենի իշխանական տան տոհմակունքները ձգվում են մինչև Հայկ Նահապետը և նրա սերունդնեը։ Ըստ Խորենացու և Կաղանկատվացու, Արցախի ու Գարդմանքի իշխանատների հիմնադիրն է եղել Առանը, որդի Սիսակի "ի տոհմէն Հայկայ"[1]։ Խորենացին մասնավորապես գրում է․ "Այս Սիսակի սերնդից էր և․․․ անվանի և քաջ Առանը, որ պարթև Վաղարշակի կողմից բյուրավոր կողմնակալ նշանակվեց"[2]։ Կաղանկատվացու վկայությամբ, Առան Սիսակյան նահապետից են սերել հայոց Արցախ-Աղվանքի Առանշահիկ արքայատոհմի թագավորները՝ ընդհուպ մինչև հայ Աղվանքի Վաչագան Բարեպաշտ արքան[3]։ Հիմնվելով Խորենացու, Կաղանկատվացու, Գանձակեցու և այլ պատմաբանների ու սկզբնաղբյուրների վրա, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը ապացուցել է Հայկազնունի, Սիսակյան (Սյունի), Առանշահիկ, Վախտանգյան և Հասան-Ջալալյան ազնվական տոհմերի անմիջական-արյունակցական կապը[4]
Խաչենի իշխանական տան տոհմաբանություն.
- Սահլ Սմբատյան Առանշահիկ, Խաչեն ամրոցի իշխան (†854)
- Ատրներսեհ ∞ Սպրամ Միհրանյան
- Գրիգոր-Համամ, Աղվանից իշխանաց իշխան
- Սահակ Սևադա, Գարդմանի և Փառիսոսի իշխան, (10-րդ դարի երկրորդ կես)
- Գրիգոր Մեծ
- Սենեքերիմ
- Գրիգոր (11-րդ դար)
- Վախտանգ-Սակառ (†1190)
Հաթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Հասան Կրոնավորյալ (1142-1182) ∞ Մամա
(1182 թ քառասուն տարի իշխելուց հետո Հասան Կրոնավորյալը իր իշխանությունը թողնում է վեց որդիներին, և կնոջ՝ Մամայի հետ կրոնավորելու է գնում Դադիվանք։)
(1216 թ սելջուկ-թուրքերի դեմ պատերազմին զոհվում է Հասան Բ-ն, որով ավարտվում է Հաթերքի ճյուղը և նրա տարածքը միանում է Ծարին։
Ծար (Վերին-Խաչեն)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Հասան Ա ∞ Դոփի (Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր)
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
- Գրիգոր Ա Դոփյան
- Հասան Բ (†1298) ∞ Մամքան (Քուրդ Ա Վաչուտյանի դուստր)
- Գրիգոր Բ (13-րդ դարի երկրորդ կես, 14-րդ դարի սկիզբ) ∞ Ասփա
- Հասան Գ (†1383)
- Վահրամ
- Ջհանշե Ա
- Հասան Դ ∞ Թաթուն (Քուրդ Բ Վաչուտյանի դուստր)
- Ջհանշե Բ (15-րդ դարի երկրորդ կես)
- Միրզաջան
- Մէլքոն
Ներքին-Խաչեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Գրիգոր Ա
- Վախտանգ Ա (12-րդ դարի երկրորդ կես) ∞ Թագուհի (Սյունիքի արքայադուստր)
- Հասան Մեծ∞ Մամքան
- Վախտանգ Տանգիկ ∞ Խորիշահ (Զաքարե և Իվանե ամիրսպալասարների քույր)
- Հասան-Ջալալ, Խաչենի և Առանի իշխան, Արցախի թագավոր (1214-1261) ∞ Մամքան (Սյունիքի արքայադուստր)
(նշանավոր Հասան-Ջալալից հետո Ներքին-Խաչենի տոհմը կոչվում է Հասան-Ջալալյան)
- Աթաբակ Իվանե Ա (1261-1287)
- Ջալալ Բ (1287-մոտ1318)
- Աթաբակ Իվանե Բ (†1361)
- Ջալալ Գ (†1431)
- Աղբաստ (15-րդ դարի կես)
- Սայտուն
- Վելիճան (մինչև 16-րդ դարի սկիզբ)
- Մեհրաբ ∞ Շահում
- Ջալալ Դ, Խաչենի թագավոր (մինչև 17-րդ դարի սկիզբ)
- Մեհրաբ Բ
- Վելիճան Գ (†1686)
- Մուլքի Բեկ (†1716)
- Մելիք-Գրիգոր Բ
- Մելիք-Ալավերդի Ա
- Մելիք Բեկ
- Մելիք Դանիել Բեկ (†1797)
- Մելիք-Ալավերդի Բ(†1827)
Մելիք Ալավերդու մահից հետո ավարտվում է Խաչենի իշխանությունը։[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1975, էջեր 52-53, 56-59.
- ↑ Խորենացի, Մովսես. "Պատմություն Հայոց"։ Երևան, Հայաստան հրատարակչություն, 1990, էջ 72.
- ↑ Կաղանկատվացու, Մովսես. "Պատմություն Աղւանից աշխարհի"։ Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1984, էջ 25.
- ↑ Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":Երևան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1975, էջեր 50-89.
- ↑ Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, XLII
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975
- Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996
- Xacheni ishxanutyun@ X-XVI darerum.pdf&id=117 Ուլուբաբյան, Բագրատ. Խաչենի իշխանությունը X-XVI դարերում