Սահլ Սմբատյան
Jump to navigation
Jump to search
Սահլ Սմբատյան Եռանշահիկ | ||
| ||
---|---|---|
Հաջորդող | Ատրներսեհ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Վախճանի օր | 855 | |
Զավակներ | Ատրներսեհ (Խաչենի իշխան), Հովհաննես և Մուավիա |
Սահլ Սմբատյան (արաբական աղբյուրներում՝ Սահլ իբն Սումբատ, որը աղավաղված հայկական Սահակ Սմբատյան անունն է). 9-րդ դարի հայ նշանավոր իշխան։ Համարվում է Խաչենի իշխանության առաջին ներկայացուցիչներից մեկը։ Հայտնի է հատկապես Արցախն ավերելու եկած արաբական ընտիր զորքերի դեմ հերոսական մարտերով։ Կոչվել է Սյունիքի և Աղվանքի իշխան, Խաչեն ամրոցի տեր։ Իր տիրույթներին է միացրել նաև Գեղամա գավառը։ Որոշ աղբյուների հիման վրա երբեմն համարվել է Շաքիի հայոց արքայազն։
821 թ. Սահլ Սմբատյանը իր որդուն՝ արքայազն Ատրներսեհին ամուսնացրել է Միհրանյան տոհմի վերջին պայազատուհու՝ Սպրամի հետ։ Ատրներսեհը կառուցել է Հանդաբերդը և իշխանական ապարանք Վայկունիքում, իսկ իշխանուհի Սպրամը՝ Սոդքի Նորավանքը։
Օգտագործված աղբյուրներ
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975
- Մովսես Կաղանկատվացի, «Աղուանից աշխարհի պատմութիւն»
Ծանոթագրություններ և նշումներ