Ատրներսեհ (Խաչենի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատրներսեհ (այլ կիրառումներ)
Ատրներսեհ որդի Սահլի
Խաչենի իշխան
Նախորդող Սահլ Սմբատյան
 
Վախճանի օր 870
Դինաստիա Խաչենի իշխանատոհմ
Հայր Սահլ Սմբատյան

Ատրներսեհ. Ատրներսեհ որդի Սահլի (ծ. և մ. թթ. անհտ.), Խաչենի իշխանը՝ Առանշահիկների (ըստ որոշ արևմտյան պատմաբանների՝ Սյունիների) իշխանատոհմից, Սահլ Սմբատյանի որդին և հաջորդը։

821-ին կնության է առել Միհրանյանների վերջին ներկայացուցիչ Սպրամին, որով այս իշխանատոհմի ժառանգական իրավունքերը վերստին անցել են բնիկ հայկական տոհմին։ Նրա տիրույթեները ընդգրկել են Վայկունիքի և Սոդքի գավառները։ Նստավայրն էր իր կաոուցած Հանդաբերդ ամրոցը, հետագայում նաև Վայկունիք ավանը։

Մասնակցել Է 854 թ. հակաարաբական հայ-ազատագրական շարժումներին, որի ճնշումից հետո Բուղա զորապետը նրան, հոր և Հովհաննես եղբոր հետ, ի թիվս այլ հայ իշխանների, աքսորել է խալիֆայի նստավայրը՝ Սամարա։ Ատրներսեհին փոխարինած Սպրամն օժանդակել է մշակույթի զարգացմանը Վայկունիքում և Գեղարքունիքում, Սոդք ավանում կառուցել Նորավանքը։ Վերադառնալով հայրենիք՝ Ատրներսեհը ամրացրել է Հանդաբերդը և Վայկունիք բերդավանը, վերջինս դարձնելով աթոռանիստ։ Նրան հաջորդել է իր որդին Գրիգորը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 3րդ։


Օգտագործված աղբյուրներ

  1. Այս հոդվածի սկզբնական տարբերակը մասամբ կամ ամբողջությամբ վերցված է «Համառոտ Հայկական Հանրագիտարանից»։

Ծանոթագրություններ և նշումներ