Jump to content

Խաղաղության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության միջազգային օր
International Day of Peace

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՍեպտեմբերի 21[1]
Տոնվում էՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում
սկսած1982[2]
Հաստատվածնոյեմբերի 30, 1981[3]
ԱվանդույթներՏարբեր միջոցառումներ ՄԱԿ-ի անդամ երկրներում
Անվանված էԽաղաղություն
Ի հիշատակԽաղաղություն[4]
ՀիմնադիրLlorenç Vidal Vidal?
ԿապվածԽաղաղության շարժում
Կայքinternationaldayofpeace.org(անգլ.) և un.org/es/observances/international-day-peace(իսպ.)

Խաղաղության միջազգային օր, ոչ պաշտոնական անվանումը՝ աշխարհի խաղաղության օր, (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն՝ International Day of Peace, ռուսերեն՝ Международный день мира, իսպաներեն՝ Día Internacional de la Paz, արաբերեն՝ اليوم العالمي للسلام, չինարեն՝ 国际和平日, ֆրանսերեն՝ Journée internationale de la paix) ամենամյա տոն, որը նշվում է սեպտեմբերի 21-ին և նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ աշխարհում պատերազմի և բռնության բացառմանը։ Տոնն առաջին անգամ նշել են 1982 թվականին և այն մինչև օրս շարունակվում է նշվել շատ ազգերի, քաղաքական և ռազմական խմբերի ու այլ մարդկանց կողմից։ 2013 թվականին առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օրվա գլխավոր նպատակը ընդունեց «խաղաղասիրական կրթությունը»[5]։

Այս օրը տոնելու համար, ՄԱԿ-ը խփում է իր՝ Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանի խաղաղության զանգը։ Զանգը պատրաստված է աշխարհի բոլոր աշխարհամասերի (բացի Աֆրիկայի) երեխաների նվիրաբերած մետաղադրամներից, այն նվիրել է Ճապոնիայի Միավորված ազգերի միությունը՝ որպես «պատերազմի մարդկային կորուստները հիշելու» խորհրդանիշ։ Զանգի վրա կա գրություն՝ «Երկար կյանք աշխարհում բացարձակ խաղաղությանը»[6]։

Օրը նշելու որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1981 թվականի նոյեմբերի 30-ի № A/RES/36/67 որոշմամբ[7]։ Սկզբում որոշվել էր տոնը նշել սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը, բայց հետագայում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 55-րդ նստաշրջանում՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ին տոնը ամրագրվեց սեպտեմբերի 21-ին (որոշում № A/RES/55/282)[8]:

  • 2018 թվական - «Խաղաղության իրավունք` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 70»
  • 2017 թվական - «Հարգանք, անվտանգություն և արժանապատվություն բոլորի համար»
  • 2016 թվական - «Կայուն զարգացման նպատակները խաղաղության բաղադրիչ տարրերն են»
  • 2015 թվական - «Խաղաղության համար համագործակցումը յուրաքանչյուրի արժանավոր գործն է»
  • 2014 թվական - «Ժողովուրդների խաղաղության իրավունք»
  • 2013 թվական - «Խաղաղասիրական կրթություն»
  • 2012 թվական - «Կայուն խաղաղություն՝ կայուն ապագայի համար»
  • 2011 թվական - «Խաղաղություն և դեմոկրատիա, ասա քո կարծիքը»
  • 2010 թվական - «Երիտասարդությունը խաղաղության և խաղաղության զարգացման համար»
  • 2009 թվական - «Ապառազմականացում և զենքի տարածման կանխում»
  • 2008 թվական - «Մարդու իրավունքներ և խաղաղության պահպանում»
  • 2007 թվական - «Խաղաղությունը ՄԱԿ-ի գլխավոր կոչումն է»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.un.org/es/observances/international-day-peace
  2. https://glade.org/international-day-of-peace/
  3. http://www.un-documents.net/a55r282.htm
  4. https://www.un.org/en/observances/international-day-peace
  5. «International Day of Peace Event Information». Secretary-General of the United Nations. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Secretary-General's Message on the International Day of Peace 21 September 2002». Վերցված է 2008 թ․ հունվարի 6-ին.
  7. United Nations General Assembly Session 36 Resolution 67. International Year of Peace and International Day of Peace A/RES/36/67 էջ 1. 30 November 1981. Retrieved 2008-08-23.
  8. United Nations General Assembly Session 55 Resolution 282. International Day of Peace A/RES/55/282 7 September 2001. Retrieved 2008-08-23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության միջազգային օր» հոդվածին։