Jump to content

Խալիդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ
արաբ․՝ خالد بن عبد العزيز آل سعود‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1911(1911-02-13)[1]
ԾննդավայրԱլ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Մահացել էհունիսի 13, 1982(1982-06-13)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԱլ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
ԳերեզմանAl Oud cemetery
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, միապետ, պետական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինՍիտա բինթ Ֆահդ ալ-Դամիր
Ծնողներհայր՝ Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ, մայր՝ Al Jawhara bint Musaed Al Jiluwi?
Զբաղեցրած պաշտոններՍաուդյան Արաբիա արքա և Սաուդյան Արաբիայի վարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFaisal bin Khalid bin Abdulaziz Al Saud?, Moudi bint Khalid Al Saud? և Abdallah bin Khalid?
 King Khalid bin Abdulaziz Վիքիպահեստում

Խալիդ իբն Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ (փետրվարի 13, 1911(1911-02-13)[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - հունիսի 13, 1982(1982-06-13)[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի չորրորդ թագավորը 1975-1982 թվականներին և թագավոր Աբդուլ Ազիզի հինգերորդ որդին իր կնոջից ՝ Ալ-Ջաուհարա Բինթ Մուսաիդ Ալ-Ջիլյուվիից[2]։

Ծնվել է 1913թ. փետրվարի 13-ին Էր Ռիադում։ Սաուդյան Արաբիայի հիմնադիր և առաջին թագավորի ՝ Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին[3][4]։ Նրա մայրը ՝ Ալ-Ջաուհարա Բինթ Մուսաիդը, պատկանում էր Ալ-Ջիլյուվի ցեղին ՝ ալ Սաուդ դինաստիայի կողային ճյուղին, որի ներկայացուցիչները հաճախ ամուսնանում էին տոհմի թագավորական ճյուղի ներկայացուցիչների հետ[5]։ Նրա միակ եղբայրը արքայազն Մուհամմեդն էր (1910-1988)[6]։

1932 թվականին նշանակվել է Հիջազի փոխարքա՝ հաջորդելով իր եղբորը ՝ Ֆեյսալին, ապագա թագավորին, որը արտաքին գործերի նախարարն էր։ Նա փոխարքա էր մինչև 1934 թվականը։ Այնուհետև նա միացավ բանակին և կռվեց Եմենի զորքերի դեմ։ Պատերազմի ավարտից հետո նա նույն թվականին դարձավ ներքին գործերի նախարար[7]։

1943 թվականի սեպտեմբերին եղբայր Ֆեյսալի հետ այցելել է ԱՄՆ, որտեղ նրանք հանդիպել են այդ ժամանակ գործող նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ[8]։

Թագաժառանգ է դարձել 1965 թվականին այն բանից հետո, երբ նրա ավագ եղբայրը ՝ արքայազն Մուհամեդը, հրաժարվել է այդ տիտղոսից։ Մինչ թագադրումը աշխատել է ՄԱԿ-ում։

Թագադրումը և թագավորության արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի մարտի 25-ին թագավոր է դարձել իր եղբորորդու ՝ Ֆեյսալ իբն Մուսաիդ Ալ Սաուդի կողմից Ֆեյսալի թագավորին սպանելուց հետո։

Նրա օրոք Սաուդյան Արաբիայում ստեղծվել է ժամանակակից ենթակառուցվածք, իրականացվել է կրթության բարեփոխում, դպրոցների զանգվածային կառուցում, կատարելագործվել է առողջապահական համակարգը, իրականացվել է երկրորդ արդյունաբերական հնգամյա ծրագիրը։ Վերականգնել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական ամուր կապերը ԱՄՆ-ի հետ։

Նրա անունով է կոչվում Էր Ռիադի միջազգային օդանավակայանը։ Նախագահել է 1981 թվականի մայիսի 25-ին Աբու Դաբիում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի բացմանը։

1981 թվականին պարգևատրվել է թագավոր Ֆեյսալի միջազգային մրցանակով։

Մահացել է 1982 թվականի հունիսի 13-ի կիրակի առավոտյան սրտի կաթվածից, Թաիֆ քաղաքում 69 տարեկան հասակում և թաղվել Էր Ռիադի "Ալ-ուդ" գերեզմանատանը։

Նրա իրավահաջորդը նրա արյունակից եղբայր թագաժառանգ ֆահդն էր, ով զգալիորեն օգնեց թագավորին երկրի կառավարման գործում։

Նա ունեցել է 6 կին։ Որոնցից ունեցել է 6տղա և 8 աղջիկ[9]։ Նրա որդիներից՝

Արքայադուստր Նուրա բինթ Թուրկի բեն Աբդուլազիզ բին Աբդուլլահ բին Թուրքի Ալ Սաուդից.

  • Արքայազն Բանդար (1935-2018) - ավագ որդին և Ալ Սաուդի ընտանեկան խորհրդի անդամ անձնական հարցերի համար,
  • Արքայազն Աբդուլլահ - Թագավոր Խալիդ հիմնադրամի ղեկավար,

Արքայադուստր Սիտա բինթ Ֆահդ ալ-Դամերից․

  • Արքայազն Ֆեյսալ (Ծն. 1954) — Ասիրի Էմիր (2007-2018); Խալիդ թագավորի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Khalid ibn Abdulaziz Al Saud» (6th edition). The Columbia Encyclopedia. Columbia University Press. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «King Khalid database». King Khalid Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  4. «King Khalid». Rulers. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  5. Teitelbaum, Joshua (2011 թ․ նոյեմբերի 1). «Saudi Succession and Stability» (PDF). BESA Center Perspectives. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  6. Winberg Chai Saudi Arabia: A Modern Reader. — University Press, 2005. — С. 193. — ISBN 978-0-88093-859-4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «King Khalid ibn Abdulaziz Al Saud». Global Security. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Saudi Foreign Policy». Saudi Embassy Magazine. Fall 2001. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Family Tree of Khalid bin Abdulaziz bin Abd al Rahman Al Saud». Datarabia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ» հոդվածին։