Լույսն օվկիանոսների միջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լույսն օվկիանոսների միջև
անգլ.՝ The Light Between Oceans
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և ռազմական ֆիլմ
ՀիմքԼույսն օվկիանոսների միջև
Թվականսեպտեմբերի 8, 2016[1][2], սեպտեմբերի 2, 2016[3] և դեկտեմբերի 2, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴերեք Սիանֆրենս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման
Սցենարի հեղինակԴերեք Սիանֆրենս
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր, Ալիսյա Վիկանդեր[5], Ռեյչել Ուայզ[5], Քարեն Պիստորիուս[5], Էմիլի Բարքլայ[5], Սքոթ Ուիլս[5], Ջեք Թոմփսոն[5], Բրայան Բրաուն[5], Փիթեր ՄակՔոլի[5] և Մարշալ Նափիե[5]
ՕպերատորԱդամ Արքափոու
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրՆոր Զելանդիա և Ավստրալիա
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն133 րոպե
Բյուջե20 000 000 $

«Լույսն օվկիանոսների միջև» (անգլ.՝ The Light Between Oceans), ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորն է Դերեկ Սիենֆրենսը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Մ. Լ. Ստեդմանի համանուն վեպի վրա։ Ֆիլմը ԱՄՆ-ում վարձույթի է դուրս բերվել 2016 թվականի սեպտեմբերի 2-ին[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսի վերակացու Թոմ Շերբորնը, վերադառնալով պատերազմից, հանդիպում է դողդոջուն մի աղջկա՝ Իզաբելին։ Նրանց միջև առաջացած սերը լիովին վերափոխում է Իզաբելին, իսկ ունայնացած Թոմին վերադարձնում է հավատը կյանքի նկատմամբ։ Նորապսակները սկսում են բնակվել ամայի կղզում, ուր Իզաբելը երկու անգամ կորցնում է իր՝ դեռ չծնված երեխաներին։ Դա նրան նետում է խորը դեպրեսիվ վիճակի մեջ՝ վախ ներշնչելով, որ այլևս երբեք չի կարողանա մայրանալ։

Բայց մի անգամ իրենց կղզու ափին մոտենում է մի նավակ՝ ներսում մահացած տղամարդ և նորածին մի աղջիկ։ Թոմը ուզում է հայտնել այդ մասին իր ղեկավարությանը, որպեսզի իրենք հետո Իզաբելի հետ որդեգրեն աղջնակին, բայց Իզաբելը, հասկանալով, որ իրենց կյանքի պայմանները թույլ չեն տա, որ դա տեղի ունենա, ամուսնուն համոզում է լռելյայն թաղել գտնված տղամարդու դին, իսկ նորածնին մեծացնել որպես հարազատ դուստր, քանի որ ընտանիքի ընկերներն ու հարազատները դեռևս չգիտեին իր երկրորդ վիժման մասին։ Թոմին այս միտքը այնքան էլ դուր չի գալիս, բայց նա, ամեն դեպքում, համաձայնում է։ Նրանք փոքրիկին Լյուսի են կոչում։

Աղջնակը շատ արագ դառնում է ողջ ընտանիքի սիրելին, բայց որոշ ժամանակ անց նրա ծագումը բացահայտվում է. գերեզմանատանը Թոմը նկատում է Հաննա անունով մի կնոջ, որը ողբում էր դատարկ գերեզմանի վրա. այն պատկանում էր նրա ամուսնու՝ Ֆրենկին, և փոքրիկ դստերը՝ Գրեյսին, ովքեր կորել էին ծովում այն ժամանակ, երբ Թոմը և Իզաբելը գտել էին Լյուսիին։ Թոմը սկսում է տանջվել խղճի խայթից և Հաննային անանուն նամակ է գրում այն մասին, որ Գրեյսը կենդանի է և անչափ սիրելի։

Անցնում է ևս 4 տարի։ Թոմը, Իզաբելը և Լյուսին շարունակում են իրենց մեկուսի կյանքը այնքան ժամանակ, երբ տեղի է ունենում ուղղակի հանդիպումը Հաննայի հետ, ումից Իզաբելը ևս իմանում է ճշմարտությունը։ Թոմը կրկին առաջարկում է Լյուսիին տալ իսկական մորը, բայց Իզաբելն անդրդվելի է . նա համոզված է, որ Լյուսիի համար հենց ինքը ընդմիշտ կարող է մայր լինել և նրան հանձնելը համարում էր դավաճանություն։ Բայց Թոմը, այնուամենայնիվ, Հաննային է ուղարկում Լյուսիի զնգզնգան-բուն, որը նրանք գտել էին Ֆրենկի դիակի կողքին։ Սա ստիպում է ոստիկանությանը հետաքննություն սկսելու։ Շուտով Շերբորների ընկերը, ճանաչելով խաղալիքը, մատնում է նրանց։ Թոմը ողջ մեղքը վերցնում է իր վրա։ Լյուսիին վերադարձնում են Հաննային, բայց փոքրիկը հրաժարվում է խոսել մոր հետ և հրաժարվում է իր իսկական անունից։

Իզաբելը հայտնվում է ընկճախտի մեջ. նա չարացած է ամուսնու դեմ, որ վերջինս թույլ տվեց վերադարձնել Լյուսիին և անսահման կարոտում է դստերը։ Թոմին այդ ընթացքում ձերբակալում են սպանության մեղադրանքով (Ֆրենկը գերմանացի էր), քանի որ Իզաբելը չէր հաստատել նրա վկայությունը այն մասին, որ Ֆրենկը գտնվել է արդեն իսկ մահացած վիճակում։ Հաննան, խղճալով Իզաբելին, առաջարկում է նրան վերադարձնել Լյուսիին պայմանով, որ նա վկայություն տա ընդդեմ ամուսնու։ Իզաբելը ցնցվում է, բայց ոչինչ չի պատասխանում։ Շուտով նա գտնում է իրեն հասցեագրված Թոմի նամակը, որի մեջ վերջինս շնորհակալություն է հայտնում համատեղ ապրած հրաշալի կյանքի համար։ Սա մտքերի մեջ է գցում Իզաբելին. նա գտնում է Թոմին ուղեկցող ոստիկանին և խոստովանում է ամին ինչ։ Սրտաշարժված Հաննան ցուցմունք է տալիս հօգուտ Շերբորների, ովքեր այս ամենից դուրս են գալիս դրամական տուգանքի և ընդամենը երկամսյա բանտարկության ենթարկվելով։ Լյուսին վերջապես սկսում է հարաբերություններ հաստատել հարազատ մոր և պապիկի հետ՝ կրելով կրկնակի անուն՝ Լյուսի-Գրեյս։

Անցնում է 23 տարի։ Մեծացած Լյուսին գտնում է այրիացած Թոմին (ձերբակալությունից հետո նրանց արգելվել էր շփվել Լյուսիի հետ) և իր նորածին որդու՝ Քրիստոֆերի հետ գալիս է նրա մոտ։ Նա երախտագիտություն է հայտնում Թոմին իրեն փրկելու և լավ հայր (և իր գիտակցական կյանքում՝ միակ) լինելու համար։ Նրանք պայմանավորվում են միշտ կապ պահպանել միմյանց հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիսիա Վիկանդեր՝ Իզաբել Գրեյսմարկ Շերբորն
  • Մայքլ Ֆասբենդեր՝ Թոմ Էդվարդ Շերբորն
  • Ռեյչել Ուայզ՝ Հաննա Ռոննֆելդտ
  • Բրայան Բրաուն՝ Ռալֆ Էդդիկոտտ
  • Կարեն Պիստորիուս՝ մեծ Լյուսի/Գրեյս Ռազերֆորդ
    • Ֆլորեն Կլերի՝ մանուկ Լյուսի/Գրեյս
    • Էլլիոտ և Էվանջելին Նյուբերներ՝ նորածիններ Լյուսի/Գրեյս
  • Էմիկի Բարկլայ՝ Գվեն Պոտտս
  • Էնթոնի Հեյես՝ Վերնոն Նակկի
  • Լեոն Ֆորդ՝ Ֆրենկ Ռոննֆելդտ
  • Բենեդիկտ Հարդի՝ Հարրի Հարսթոուն

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[7]։ Սեպտեմբերին նկարահանումներն անցկացվել են Դանիդին քաղաքում և Նոր Զելանդիայի Օտագո թերակղզում[8]։ Նոյեմբերին նկարահանումները անցկացվել են Սթենլի քաղաքում[9]։

Սա DreamWorks ստուդիայի վերջին ֆիլմն է, որի դիստրիբյուտորը Walt Disney Studios ընկերությունն էր՝ Touchstone լեյբլի ներքո։ Սա նաև Touchstone-ի՝ Walt Disney ստուդիայի դուստր ընկերության, պրոդյուսերությամբ վերջին կինոնկարն է ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Box Office Mojo — 1999.
  4. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Pamela McClintock (2016 թ․ փետրվարի 9). «Michael Fassbender, Alicia Vikander's 'Light Between Oceans' Lands Fall Release Date» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. Mike Fleming Jr (2014 թ․ օգոստոսի 12). «DreamWorks Sets Fall Start For 'Light Between Oceans' With Michael Fassbender, Alicia Vikander, Rachel Weisz» (անգլերեն). Deadline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  8. Vaughan Elder (2014 թ․ սեպտեմբերի 12). «'Major' film coup for Otago» (անգլերեն). Otago Daily Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  9. Aryelle Sargent (2014 թ․ նոյեմբերի 14). «Dreamworks film brings set to Stanley» (անգլերեն). The Advocate. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.