Քարեն Պիստորիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարեն Պիստորիուս
Ծնվել էսեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ[2]
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Քարեն Պիստորիուս (անգլ.՝ Caren Pistorius, սեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1], ՀԱՀ), նորզելանդացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարենն իր երեք ավագ եղբայրների և քույրերի հետ ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Ռյուսթենբուրգում։ Նրա ընտանիքն արտագաղթել է Նոր Զելանդիա, երբ նա 12 տարեկան էր։ Այնտեղ Քարենը սկսել է մասնակցել դպրոցի թատերական բեմադրություններին։ Համալսարանում ուսումնասիրել է արվեստ և դիզայն և մասնագիտացել անիմացիայի և նկարազարդման մեջ։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է թատրոնում, իսկ հետո սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսությամբ Քարենն առաջնաելույթ է ունեցել 2000 թվականին «Լեգենդ փնտրողի մասին» սերիալում կատարած էպիզոդիկ դերով։ Հետո «Երկնագույն վարդը», «Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ» և «Այսպիսին է կյանքը» սերիալներում նկարահանվել է գլխավոր դերերում[4]։ Դերասանուհին ձեռք է բերել հայտնիություն «Դանդաղ արևմուտք»[5][6] և «Լույսն օվկիանոսների միջև»[7][8] ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։

2016 թվականին Քարենը խաղացել է «Ժխտում» կենսագրական դրամայում, իսկ 2017 թվականին՝ «Բեռ» գիտաֆանտաստիկ ֆիլմում։

2018 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում կայացել է դերասանուհու մասնակցությամբ «Գլորիա Բել» ռոմանտիկ դրամայի պրեմիերան։ Նույն թվականին համաշխարհային վարձույթով թողարկվել է «Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը» ֆիլմը, որը ստեղծվել է Ֆիլիպ Ռիվի համանուն վեպի մոտիվներով։ Ժապավենում Քարենը խաղացել է հնագետ Պանդորա Շոուի դերը։

2020 թվականի վերջին թողարկվելու է «Խելահեղ» թրիլլերը, որում Քարենը կատարել է գլխավոր դեր․ աղջկա, որին սկսում է հետապնդել հոգեկան հիվանդ վարորդը այն բանից հետո, երբ աղջիկը լուսացույցի տակ առաջ է անցնում նրանից[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ս Լեգենդ փնտրողի մասին Legend of the Seeker Լուսին
2012 ֆ Մահանալու ամենազվարճալի միջոցը The Most Fun You Can Have Dying Քլոյե
2013 ս Երկնագույն վարդը The Blue Rose Ռոուզ Հարպեր
2013 ս Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ Paper Giants: Magazine Wars Բեթ Ռիջվեյ
2013 ս Այսպիսին է կյանքը Offspring Էլոիզա Ուորդ
2015 ֆ Դանդաղ արևմուտք Slow West Ռոուզ Ռոս
2016 ֆ Լույսն օվկիանոսների միջև The Light Between Oceans չափահաս Լյուսի Գրեյս
2016 ֆ Ժխտում Denial Լաուրա Թայլեր
2017 ֆ Բեռ Cargo Լորեյն
2018 ֆ Գլորիա Բել Gloria Bell Էն
2018 ֆ Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը Mortal Engines Պանդորա Շոու
2020 ֆ Խելահեղ Unhinged Ռեյչել

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2014 Logie Awards Most Outstanding New Talent Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ Առաջադրված

[10]

Most Popular New Talent Այսպիսին է կյանքը Առաջադրված
2017 New Zealand Film and TV Awards Լավագույմ դերասանուհի Հստակ դեպի արևմուտք Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://superstarsbio.com/bios/caren-pistorius/
  3. Jessica Chandra (2013 թ․ հունիսի 20). «Who's That Girl? Get to Know Offspring and Magazine Wars Star Caren Pistorius». PopSugar. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  4. The Mary Sue Interview: New Zealand Actress Caren Pistorius
  5. How Caren Pistorius Won the West
  6. Michael Fassbender’s Slow West a Western with a Kiwi spin
  7. «We Chat With Caren Pistorius + Win Tickets To The Light Between Oceans!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  8. Caren Pistorius Theatre Credits
  9. Anthony D'Alessandro (2019 թ․ հուլիսի 15). «Caren Pistorius To Star Opposite Russell Crowe In Solstice Studios' 'Unhinged'». Deadline.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  10. Logie Awards 2014: Most Outstanding nominees
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարեն Պիստորիուս» հոդվածին։