Լուիջի Կառլո Ֆարինի
Լուիջի Կառլո Ֆարինի իտալ.՝ Luigi Carlo Farini | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1812[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա |
Մահացել է | օգոստոսի 1, 1866[1][2][3][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Monumental Cemetery of Turin և Ռուսի |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
Գիտական աստիճան | դափնեկիր[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան, լրագրող, բժիշկ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of the Kingdom of Italy?, minister of interior of the Kingdom of Sardinia?, minister of Public Education of the Kingdom of Sardinia?, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և Q96632086? |
Կուսակցություն | Պատմական աջեր |
Երեխաներ | Domenico Farini? |
Luigi Carlo Farini Վիքիպահեստում |
Լուիջի Կառլո Ֆարինի (իտալ.՝ Luigi Carlo Farini, հոկտեմբերի 22, 1812[1][2][3][…], Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա - օգոստոսի 1, 1866[1][2][3][…], Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ, լրագրող և գրող, մոտ տարի ու կես եղել է Նախարարների խորհրդի նախագահ։
Ստացել է բժշկական կրթություն, անցել է բժշկական պրակտիկա Ռոմանիայի տարբեր բնակավայրերում։
1844 թվականին ստիպողաբար լքել է երկիրը Պապական ոստիկանության հետապնդումների պատճառով։
1847 թվականին համաներման հիմքով վերադարձել է, որը հայտարարել էր Հռոմի պապ Պիոս IX-ը, և հենց նույն տարում ստանձնել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
1848 թվականին Իտալիայի սահմանադրության հրապարակումից հետո ընտրվել է հռոմեական պառլամենտի դեպուտատ, այնուհետև հրաժարվել է պաշտոնից և մեկնել է Թուրին համակագործակցելով «Risorgimento» թերթի հետ, որոշ ժամանակ հրատարակել է սատիրական «La Frusta» բացիկներ։
Հեղինակել է «Storia dello stato romano dall'anno 1814 al 1850» և «Storia d'Italia dall'anno 1814 la 1850» աշխատությունները։
1851—1852 թվականներին եղել է ժողովրդական լուսավորության նախարար, այդ պաշտոնից նույնպես հրաժարական է տվել։ 1859 թվականին ուղարկվել է Միջին Իտալիա որպես սարդինական լիազոր, սկզբում Մոդենի, ապա Պարմաի և Ռոմանիի բնակչությունը նրան ճանաչել է դիկտատոր։
Պայքար է մղել Ջուզեպպե Գարիբալդիի հետ, 1860 թվականի մարտ ամսին իր ղեկավարած տարածքները միավորել է Իտալական թագավորությանը Էմիլիա պրովինիցայի անվան տակ։
1860 թվականի հուլիս հոկտեմբեր ամիսներին Ֆարինին նորից ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, ապա եղել է Նեապոլում թագավորական հանձնակատար, կրկին պայքարի մեջ լինելով Գարբալդիի հետ։
1862 թվականին Ուրբանո Ռատացիի կաբինետի լուծարման ժամանակ ձևավորել է նոր կառավարություն, սակայն արդեն 1863 թվականին առողջական խնդիրների պատճառով ստիպված հրաժարական է ներկայացրել, ունեցել է նյարդային լուրջ խանգարումներ, որոնք հետո դարձել են հոգեկան խանգարման պատճառ։
1878 թվականին Ռավեննայում քանդակագործ Է. Պացցին տեղադրել է նրա արձանը, որը սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://storia.camera.it/deputato/luigi-carlo-farini-18121022
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառլո Ֆարինի» հոդվածին։ |
|