Լուիզա Սոբրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Սոբրալ
պորտ.՝ Luísa Maria Vilar Braamcamp Sobral
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1987(1987-09-18)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ[2]
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Ծնողներհայր՝ Salvador Luís Cabral Braamcamp Sobral?, մայր՝ Luísa Maria Cabral Posser Vilar?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքluisasobral.com/pt/
 Luísa Sobral Վիքիպահեստում

Լուիզա Սոբրալ (պորտ.՝ Luísa Vilar Braamcamp Sobral, սեպտեմբերի 18, 1987(1987-09-18)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի երգչուհի և երգերի հեղինակ։

Հայտնի է դարձել 2003 թվականին, երիտասարդ կատարողների ídolos մրցույթի առաջին եթերաշրջանում երրորդ տեղը զբաղեցնելուց հետո (բրիտանական «Idol» նախագծի պորտուգալական տարբերակը)։ Ավելի ուշ ստեղծել է «Amar pelos dois» երգը (սիրել երկուսի փոխարեն), որը նրա եղբոր՝ Սալվադոր Սոբրալի կատարմամբ գրավել է առաջին տեղը Եվրատեսիլ 2017-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Սոբրալը ծնվել է Լիսաբոնում, մանկությունն անցկացրել Է ԱՄՆ-ում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Սալվադորը, նույնպես երգիչ է։ Երկու երեխաներն էլ անվանակոչվել են ծնողների անունով․ Լուիզան՝ ի պատիվ մոր, իսկ Սալվադորը՝ ի պատիվ հոր։

Սովորել է Բոստոնի Բերկլիի երաժշտական քոլեջում, որն ավարտել է 2009 թվականին[4]։

2003 թվականին՝ 16 տարեկան հասակում, Լուիզան քասթինգ է անցել պորտուգալական «ídolos» տաղանդավոր կատարողների մրցույթի առաջին եթերաշրջանում։ Արդյունքում մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։ Ծրագրի ավարտից հետո շարունակել է կրթությունը։

Երաժշտական արդյունաբերություն է վերադարձել 2011 թվականին՝ թողարկելով իր առաջնաելութային «The Cherry on the Cake» ստուդիական ալբոմը[5], որը պորտուգալական հիթ-շքերթում հասել է 3-րդ հորիզոնականին[6]։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «there ' s a Flower in My Bedroom»-ը, թողարկվել է 2013 թվականին, երրորդը՝ «Lu-Pu-I-Pi-Sa-Pa»-ը՝ 2014 թվականին։

2016 թվականին թողարկվել է չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Luissa»-ն, ալբոմի ձայնագրումն ու հաստատումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ստուդիայում։ Նույն թվականին գրել է «Amar pelos dois» երգը։ Երգը կատարել է նրա կրտսեր եղբայրը՝ Սալվադորը[7]։ Երգն ընտրվել է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում[8]։ 2017 թվականի մայիսի 13-ին կայացած եզրափակիչ համերգի ժամանակ երգը հայտարարվել է հաղթող՝ դառնալով առաջինը Պորտուգալիայի համար Եվրատեսիլի ողջ պատմության ընթացքում և ռեկորդ սահմանելով քվեարկության ընթացքում հավաքած ամենաշատ միավորների քանակով[9]։ Լուիզան Սալվադորի հետ երգը կատարել է հաղթական բիս ելույթի ժամանակ[10]։

2018 թվականին երգչուհին թողարկել է «Rosa» ալբոմը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Cherry on the Cake (2011)
  • There’s a Flower in My Bedroom (2013)
  • Lu-Pu-I-Pi-Sa-Pa (2014)
  • Luísa (2016)
  • Rosa (2018)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Not There Yet» (2011)
  • «Xico» (2011)
  • «Mom Says» (2013)
  • «My Man» (2016)
  • «Alone» (2016)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ծնվել է որդին, իսկ 2018-ին՝ դուստրը։ Երեխաների հոր անունը երգչուհին չի հրապարակում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.universalmusic.fr/artistes/30439595514
  2. https://elpais.com/elpais/2017/10/19/eps/1508364319_150836.html
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. «Bairro Alto - Luísa Sobral» (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)
  5. «Luísa Sobral Lança Single "Not There Yet"». A-trompa.net (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  6. «TOP 30 ARTISTAS - SEMANA 12 DE 2011». Afp.org.pt (պորտուգալերեն). 2011 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)
  7. «Conheça os intérpretes da 1.ª Semi-final do Festival da Canção 2017». RTP.pt (պորտուգալերեն). 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  8. Foster, Luis (2017 թ․ մարտի 6). «PORTUGAL: SALVADOR SOBRAL WINS FESTIVAL DA CANÇÃO 2017 WITH "AMAR PELOS DOIS"». wiwibloggs.com. Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  9. «Full coverage: Eurovision 2017». 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  10. Vincent, Alice (2017 թ․ մայիսի 14). «Portugal win Eurovision with a song that meant something - Salvador Sobral, Amar Pelos Dois, review». telegraph.co.uk. The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  11. «Luísa Sobral está grávida» (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Սոբրալ» հոդվածին։