Jump to content

Լուիզա Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուիզա Ասլանյան
Ծննդյան անունԼուիզա Գրիգորեան
Ծնվել էմայիսի 5, 1906(1906-05-05)
ԾննդավայրԹավրիզ, Պարսկական կայսրություն
Վախճանվել էհունվարի 30, 1945(1945-01-30) (38 տարեկան)
Վախճանի վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Նացիստական Գերմանիա
Գրական անունԼաս և Lass
Մասնագիտությունգրող, ձեռնարկատեր, բանաստեղծուհի և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԻրան
ԱնդամակցությունՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԶանգու
ԱմուսինԱրփիար Ասլանյան
Լուիզա Ասլանյան Վիքիդարանում
 Louise Aslanian Վիքիպահեստում

ԼԱՍ, ծննդյան անունը՝ Լուիզա Ասլանյան (ֆր.՝ Louise Aslanian, Lass, մայիսի 5, 1906(1906-05-05), Թավրիզ, Պարսկական կայսրություն - հունվարի 30, 1945(1945-01-30), Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Նացիստական Գերմանիա), հայկական ծագմամբ ֆրանսիացի հակաֆաշիստ, կոմունիստ, Ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչ, գրող։

Դիմադրության շարժման մեջ հայտնի է եղել Մադլեն անունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թավրիզում՝ Սրապիոն և Մանյա Գրիգորյանների ընտանիքում։ Սովորել է Թավրիզի կենտրոնական թեմի վարժարանում և Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Դպրոցական տարիներից ցուցաբերել է գրական ձիրք՝ գրելով քնարական բանաստեղծություններ, թարգմանություններ կատարելով ռուսերենից ու ֆրանսերենից։ Վաղ տարիքից նվագել է դաշնամուր։ Վերադառնալով Թավրիզ՝ 1923 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ իրավաբան Արփիար Ասլանյանի հետ։

1923 թվականին երիտասարդ ամուսինները տեղափոխվել են Փարիզ. նրանց հետ գնացել են նաև Լուիզայի մայրը՝ Մանյան, և քույրը՝ Արշալույսը։ Փարիզում Լուիզան ցանկացել է շարունակել երաժշտական կրթությունը (դաշնամուր նվագել), սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել իր երազանքից։ Արդյունքում հետևել է Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։ Փարիզում ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-ֆրանսիական գրական միության աշխատանքներին, աշխատել թերթերում, ծանոթացել գրական շրջանակների ներկայացուցիչների հետ և վերցրել «ԼԱՍ» գրական կեղծանունը։

1920-ական թվականների կեսերին հայ-ֆրանսիական մամուլում հրատարակել է «Մետաղադրամների հավաքածու», «Գինու երկաթե վաճառական», «Ճահիճ» և այլ պատմվածքներ։ Իր ստեղծագործությունները գրել է հայերեն և ֆրանսերեն։

1928 թվականին լույս է տեսել կարճ պատմվածքների «Khan» («Խան») ժողովածուն, 1935 թվականին՝ «Gtsits durs» («Գծից դուրս») պատմվածքների ժողովածուն[1] երկու հատորով։

Կռվել է ֆրանսիական դիմադրության շարքերում և զոհվել «Ռավենսբրյուկ» համակենտրոնացման ճամբարում[2]։

  • Գծից դուրս (պատմվածքների ժողովածու), Բեյրութ, 1956։
  • Հարցականի ուղիներով, Ե., 1959։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գծից դուրս» պատմվածքների ժողովածուն Ֆրանսիայի ազգային գրադարանի կատալոգում(ֆր.)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ասլանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ասլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 490