Լուի Լևո
Լուի Լևո ֆր.՝ Louis Le Vau | |
---|---|
Ծնվել է | 1613[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1670[1][3][4][…] |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մեդոն ամրոց, Վերսալի պալատ, Ռեյնսի ամրոց, Վո լե Վիկոնտ և Palais de l'Institut de France? |
Louis Le Vau Վիքիպահեստում |
Լուի Լևո, հաճախ Լուի Լե Վո (1613[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 11, 1670[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ճարտարապետ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից մեկը, 1653-1670 թվականներին՝ առաջին արքայական ճարտարապետ։ Խոշոր պատվերների վրա ճարտարապետը սովորաբար աշխատել է լանդշաֆտաշինարար Լենոթի և ինտերիերի դիզայներ Լեբրենի հետ։ Ծնվել և մահացել է Փարիզում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Լևոն ծնվել է Փարիզում՝ ճարտարապետի ընտանիքում։ Լևոն բարոկկոյի ծաղկման ժամանակաշրջանում ճարտարապետություն սովորել է Իտալիայում՝մասնավորապես Հռոմում և Ջենովայում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանսուա Մանսարը։ Շեղվելով Վերածննդի բարոկկո ձևերից՝ Լևոն ուշադրություն է հրավիրում կլասիցիզմի ավելի պարզ տարրերի վրա՝ հետագայում դառնալով կլասիցիզմի առաջատար վարպետներից մեկը Ֆրանսիայում։
Ֆինանսների գերագույն ղեկավար Նիկոլաս Ֆուկեի պատվերով Լևոն կառուցել է Վո-լե-Վիկոնտեի հոյակապ պալատը, որը գրավել է Լուի 14-րդ թագավորի ուշադրությունը։ Ֆուկեի անկումից հետո նրան հանձնարարվել է կրկնել հաջողությունը Վերսալի պալատի նախագծման և կառուցման գործում։ Միևնույն ժամանակ, Լևոն զբաղված էր Թուիլերի պալատի վերակառուցմամբ։
Բացի այդ, Լևոյի ղեկավարությամբ կառուցվել են Ֆրանսիական ակադեմիայի շենքը և բազմաթիվ քաղաքային առանձնատներ («հյուրանոցներ») Սեն Լուի կղզում։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1634—1637 Կոլբեր հյուրանոցը Կոլբերի և Ֆիլիպ Օռլեանի նստավայրն է։ 1826 թվականին այդ վայրում կառուցվել է Կոլբերի պատկերասրահը։
- 1640—1644 Լամբեր հյուրանոց
- 1642 — ? Լևո հյուրանոց
- 1656—1657 Լոզեն հյուրանոց
- 1656—1661 Վո-Լե-Վիկոնտ
- 1655—1670 Լուվրի պալատ
- 1661—1665 Չորս ազգերի քոլեջ, Ֆրանսիական ակադեմիայի շենք
- 1661—1670 Վերսալի պալատ
- 1670—1672 Ճենապակյա տրիանոն, Լևոն կատարել է առաջին էսքիզները։ Նրա մահից հետո նախագիծն ավարտել է նոր արքայական ճարտարապետ Ֆրանսուա դ'Օրբեթը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Le Vau, Louis
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ Հերբերման, Չարլզ, խմբ. Լուի Լևո. — Կաթոլիկ հանրագիտարան. — Նյու Յորք: Robert Appleton ընկերություն., 1913.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hilary Ballon Louis Le Vau. — Princeton: Princeton University Press, 1999. — ISBN 0691001863
Լուի Լևոյի կերպարը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդովիկոս XIV-ի իշխանության գալը / La prise de pouvoir par Louis XIV (Ֆրանսիա; 1966) ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսսելինի , Լուի Լևոյի դերում՝ Ժան Օբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Լևո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 588)։ |