Ֆրանսուա Մանսար
Արտաքին տեսք
| Ֆրանսուա Մանսար ֆրանսերեն՝ François Mansart | |
|---|---|
| Ի ծնե | François Mansart |
| Ծնվել է | հունվարի 23, 1598[1] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
| Մահացել է | սեպտեմբերի 23, 1666[1][2][3][…] (68 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
| Ոճ(եր) | Կլասիցիզմ |
| Գործունեություն | Բարոկկոյի հիմնադիր |
| Ուշագրավ աշխատանքներ | Temple du Marais?, Château de Berny?, Château de Maisons?, Château de Balleroy?, Վալ դե Գրաս եկեղեցի, Բլուա և Hôtel de Toulouse? |
Ֆրանսուա Մանսար (ֆրանսերեն՝ François Mansart, հունվարի 23, 1598[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 23, 1666[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ճարտարապետ։ XVII դարի ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից։ Աշակերտել է Ս. դը Բրոսսին։ Մանսարի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635-1638 թվականներին, Մեզոն-Լաֆֆիտ պալատը, 1642-1650, Փարիզում՝ Վալ դե Գրաս եկեղեցին, 1645-1646, շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660-1661 թվականներին և այլն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալատարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Structurae — Ratingen: 1998.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Մանսար» հոդվածին։ |
| ||||||||||||||||