Վալ դե Գրաս եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալ դե Գրաս եկեղեցի
Paris-Eglise du Val-de-Grace-104-2017-gje.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 5-րդ շրջան[1]
Հասցե1, place Alphonse Laveran, 75005 Paris
ԹեմDiocese of the French Armed Forces?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՖրանսուա Մանսար
ՀիմնադիրԱննա Ավստրիացի
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1667
Կոորդինատներ: 48°50′26.000000101605″ հս․ լ. 2°20′31.000000099841″ ավ. ե. / 48.84055555558377648° հս․. լ. 2.34194444447217798° ավ. ե. / 48.84055555558377648; 2.34194444447217798
val-de-grâce.fr

Նոտր Դամ դյու Վալ դե Գրաս (ֆր.՝ Église Notre-Dame du Val-de-Grâce, ավելի հաճախ կոչվում է Վալ դե Գրաս), կաթոլիկ եկեղեցի Փարիզի V շրջանում՝ պանթեոնից ոչ հեռու, բարոկկո ճարտարապետության վառ օրինակ է:

Եկեղեցին եղել է Վալ դե Գրաս նախկին աբբայության մաս, որը կառուցվել է 17-րդ դարում՝ Աննա Ավստրիացու կարգադրությամբ։  Շինարարությունը տևել է 1624 թվականից մինչև 1669 թվականը[2]: Ներկայումս վանական համալիրում տեղակայված են Վալ դե Գրաս հոսպիտալը, ռազմաբժշկական դպրոց և Բանակի բժշկական ծառայության թանգարանը:

Եկեղեցու շինարարությունն սկսվել է Ֆրանսուա Մանսարի կողմից և ավարտվել ճարտարապետներ Ժակ Լեմերսիեի, Պիեռ Լե Մյուեի և Գաբրիել Լե Դյուկի կողմից[3]: Շենքի կոմպոզիցիայի հիմքում ընկած է գմբեթավոր բազիլիկի ավանդական սխեման։ Ճակատը ձևավորած է երկու մակարդակներով՝ առաջինը կորնթոսյան ոճով քառասյուն նախասրահն է, որի վրա տեղակայված է եռանկյունաձև ճակտոնը, երկրորդը նույնպես զարդարված է սյուներով և ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով[3]: Մակարդակների միջև կապող տարրի դերը կատարում են խոյօղերը:

Եկեղեցու գլխավոր խորանի վրա կառուցված է ամպհովանի մարմարե վեց ոլորված սյուներով[3]: Խորանի արձաններն ու հարթաքանդակները ստեղծվել են Անգիեի եղբայրների (Միշել և Ֆրանսուա) կողմից։ Գմբեթը զարդարում են Պիեռ Մանյարի կատարած որմնանկարները։ Որմնանկարները պատկերում են Սուրբ Երրորդությունը և եկեղեցու հաղթահանդեսը: Ընդհանուր առմամբ դրանցում ներկայացված են Հին և Նոր Կտակարանների շուրջ 200 կերպարներ[2]: Եկեղեցում կան նաև Ֆիլիպ դե Շամպանի վեց նկարներ[2]:

Տաճարը պատկանում է Ֆրանսիայի ռազմական օրդինարիատին և գործում է (պատարագներն անցկացվում են կիրակի օրերին)։ Հոկտեմբերից մինչև հունիս այնտեղ նաև անցկացվում են անվճար երգեհոնային համերգներ[4]։

Ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]