Բլուա (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բլուա
Loire Cher Blois1 tango7174.jpg
Տեսակ շատո[1][2]
Վարչական միավոր Բլուա[1][2]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա[1][2]
Ճարտարապետական ոճ Գոթիկա
Կայք chateaudeblois.fr
Կոորդինատներ: 47°35′7.8036001000026″ հս․ լ. 1°19′51.4200001″ ավ. ե. / 47.585501000027775831° հս․. լ. 1.330950000028° ավ. ե. / 47.585501000027775831; 1.330950000028
Բլուա (դղյակ)ը գտնվում է Ֆրանսիաում
Բլուա (դղյակ)
Château de Blois Վիքիպահեստում

Բլուա թագավորական դղյակ (ֆր.՝ Château de Blois) ֆրանսիական Լուար և Շեր դեպարտամենտում, Լուարայի դղյակներից ամենամեծն է իր չափերով, եղել է ֆրանսիական թագավորներ Լյուդովիկոս XII-ի և Ֆրանցիսկոս I-ի սիրած նստավայրը: Դղյակը գտնվում է Բլուա քաղաքի կենտրոնում, Լուարայի աջ ափին: Լուարայի մի քանի այլ դղյակների հետ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պահպանության տակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունեցող պալատ-ամրոցի հիմնական մասը XV դարում կառուցել են Օռլեանի դուքսերը: Նրանցից մեկը՝ Լյուդովիկոս XII (1498), երբ նստեց ֆրանսիական գահին,մնաց ապրելու Բլուայում: Նրա դուստր Կլոդը նույնպես կապված էր Բլուայի նստավայրի հետ: Նրա ամուսինը՝ Ֆրանցիսկոս I-ինը, միջոցներ է հատկացնում ուշ-գոթական պալատը իտալական վերածննդի ոգով նորացնելու համար: Թագուհու մահից հետո դղյակի վերածննդյան թևը մնում է կիսակառույց:

Բուրբոնների ժամանակ Բլուան կորցնում է քաղաքական նշանակությունը: Լյուդովիկոս XIIIը մայրաքաղաքից Բլուա է հեռացնում իր մորը՝ Մարիա Մեդիչիին: Ավելի ուշ պալատին տիրում է նրա եղբայրը՝ Գաստոն Օռլեանցին, որը հանձնարարում է Ֆրանսուա Մանսարին պալատին կից կառուցել նոր բարոկկո ոճի շքասրահներ: Այս աշխատանքն ավարտին չի հասցվում միջոցների սղության պատճառով: XVIII դարի սկզբում պալատը հանձնվում է լեհական այրի թագուհի Մարիսենկայի տնօրինությանը: XIX դարում Լուի-Ֆիլիպը վերականգնում է դղյակը, նորից կահավորում և գեղեցիկ զարդարում է հեղափոխության տարիներին սնանկացած թագավորական ննջարանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]