Լուի Լևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Լևո
ֆր.՝ Louis Le Vau
Ծնվել է1612[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 11, 1670(1670-10-11)[1][3][4][…]
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՄեդոն ամրոց, Վերսալի պալատ, Ռեյնսի ամրոց և Վո լե Վիկոնտ
Louis Le Vau Վիքիպահեստում

Լուի Լևո, հաճախ Լուի Լե Վո (1612[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 11, 1670(1670-10-11)[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ճարտարապետ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից մեկը, 1653-1670 թվականներին՝ առաջին արքայական ճարտարապետ։ Խոշոր պատվերների վրա ճարտարապետը սովորաբար աշխատել է լանդշաֆտաշինարար Լենոթի և ինտերիերի դիզայներ Լեբրենի հետ։ Ծնվել և մահացել է Փարիզում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Լևոն ծնվել է Փարիզում՝ ճարտարապետի ընտանիքում։ Լևոն բարոկկոյի ծաղկման ժամանակաշրջանում ճարտարապետություն սովորել է Իտալիայում՝մասնավորապես Հռոմում և Ջենովայում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանսուա Մանսարը։ Շեղվելով Վերածննդի բարոկկո ձևերից՝ Լևոն ուշադրություն է հրավիրում կլասիցիզմի ավելի պարզ տարրերի վրա՝ հետագայում դառնալով կլասիցիզմի առաջատար վարպետներից մեկը Ֆրանսիայում։

Ֆինանսների գերագույն ղեկավար Նիկոլաս Ֆուկեի պատվերով Լևոն կառուցել է Վո-լե-Վիկոնտեի հոյակապ պալատը, որը գրավել է Լուի 14-րդ թագավորի ուշադրությունը։ Ֆուկեի անկումից հետո նրան հանձնարարվել է կրկնել հաջողությունը Վերսալի պալատի նախագծման և կառուցման գործում։ Միևնույն ժամանակ, Լևոն զբաղված էր Թուիլերի պալատի վերակառուցմամբ։

Բացի այդ, Լևոյի ղեկավարությամբ կառուցվել են Ֆրանսիական ակադեմիայի շենքը և բազմաթիվ քաղաքային առանձնատներ («հյուրանոցներ») Սեն Լուի կղզում։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Le Vau, Louis
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  5. Հերբերման, Չարլզ, խմբ. Լուի Լևո. — Կաթոլիկ հանրագիտարան. — Նյու Յորք: Robert Appleton ընկերություն., 1913.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hilary Ballon Louis Le Vau. — Princeton: Princeton University Press, 1999. — ISBN 0691001863

Լուի Լևոյի կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]