Նրա հայացքներն ու ռեժիսորական գործունեությունը 1918 թվականին իր գլխավորությամբ ստեղծված ֆրանսիական կինոյի «Ավանգարդ» ուղղության գեղագիտական հիմքն են հանդիսացել։ Դելլյուկն է առաջ քաշել ֆոտոգենիայի (կինոարտահայտչականության) հասկացությունը։ «Լռություն» (1920 թվական), «Տենդ» (1921 թվական) և այլ կինոնկարներում վեր է հանել հերոսների ներաշխարհն ու գործողության էմոցիոնալ միջավայրը։ Ֆրանսիական կինոքննադատների ընկերությունը 1949 թվականին սահմանել է ֆրանսիական լավագույն ֆիլմի՝ Դելլյուկի անվան ամենամյա մրցանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։