Լոյալ Գրիգսը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգում[3]։ 1924 թվականին աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ընկերության հատուկ էֆեկտների բաժնում[4]։ Օպերատորական առաջին աշխատանքը եղել է «Վերջին առաջակետ» ֆիլմում (1951)։ Որպես օպերատոր աշխատել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտ» ֆիլմի նկարահանման երկրորդ բրիգադում։ Եղել է Paramount ստուդիայի «Հյուսիսի ծնունդ» ֆիլմի նկարահանող խմբի անդամ, որն «Օսկարի» 11-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած առանձնակի վաստակի համար[5]։ 1971 թվականին անցել է կենսաթոշակի, նրա վերջին աշխատանքը եղել է կինոռեժիսոր Գերդ Օսվալդի «Բաննի Օ'Հեյր» ֆիլմը[6]։ Եղել է Կինոօպերատորների ամերիկյան ընկերության անդամ[4]։
Մահացել է 1978 թվականի մայիսի 6-ին Լագունա Հիլզում (Կալիֆոռնիա)[3]։