Լոյալ Գրիգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոյալ Գրիգս
We're No Angels (1955) 1.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 15, 1906(1906-08-15)[1][2]
Ծննդավայր՝Միչիգան, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մայիսի 6, 1978(1978-05-06)[1][2] (71 տարեկանում)
Վախճանի վայր՝Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝Օսկար մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (գունավոր)
IMDb։ID 0005729

Լոյալ Գրիգս (անգլ.՝ Loyal Griggs, օգոստոսի 15, 1906(1906-08-15)[1][2], Միչիգան, ԱՄՆ - մայիսի 6, 1978(1978-05-06)[1][2], Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր: «Օսկար» մրցանակի դափնեկիր «Շեյն» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոյալ Գրիգսը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆՄիչիգան նահանգում[3]: 1924 թվականին աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ընկերության հատուկ էֆեկտների բաժնում[4]: Օպերատորական առաջին աշխատանքը եղել է «Վերջին առաջակետ» ֆիլմում (1951): Որպես օպերատոր աշխատել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտ» ֆիլմի նկարահանման երկրորդ բրիգադում: Եղել է Paramount ստուդիայի «Հյուսիսի ծնունդ» ֆիլմի նկարահանող խմբի անդամ, որն «Օսկարի» 11-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած առանձնակի վաստակի համար[5]։ 1971 թվականին անցել է կենսաթոշակի, նրա վերջին աշխատանքը եղել է կինոռեժիսոր Գերդ Օսվալդի «Բաննի Օ'Հեյր» ֆիլմը[6]: Եղել է Կինոօպերատորների ամերիկյան ընկերության անդամ[4]:

Մահացել է 1978 թվականի մայիսի 6-ին Լագունա Հիլզում (Կալիֆոռնիա)[3]:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
    • 1954 թվականի դափնեկիր «Շեյն» ֆիլմի համար[7]:
    • 1957 թվականին առաջադրվել է «Տասը պատվիրաններ» ֆիլմի համար[8]:
    • 1966 թվականին Ուիլյամ Ս. Մելլորի հետ առաջադրվել է «Երբևէ պատմված մեծագույն պատմությունը» ֆիլմի համար[9]:
    • 1966 թվականին առաջադրվել է «Հարմի մեթոդով» ֆիլմի համար[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137730055 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 «Loyal Allen Griggs (1906 - 1978) - Find A Grave Memorial»։ findagrave.com։ Վերցված է 2017-09-16 
  4. 4,0 4,1 «LOYAL GRIGGS»։ www.cinematographers.nl։ Վերցված է 2017-09-16 
  5. «Special Award - 11th Academy Awards»։ Academy Awards Database։ Վերցված է 9 August 2015 (չաշխատող հղում)
  6. New York Times /AllMovie Guide profile
  7. «The 26th Academy Awards | 1954»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  8. «The 29th Academy Awards | 1957»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  9. 9,0 9,1 «The 38th Academy Awards | 1966»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]