Լոզանի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոզանի տաճար
ֆր.՝ Cathédrale de Lausanne
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՏեղագրությունՎո և Լոզան
ՀասցեPlace de la Cathédrale
ԴավանանքՄայրցամաքային բարեփոխված բողոքականություն
Հիմնական ամսաթվերը1170
Մասն էԼոզանի մշակութային արժեքների ցանկ
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք
ՃարտարապետJean Cotereel?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1170
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale de Lausanne Վիքիպահեստում
cathedrale-lausanne.ch(ֆր.)

Լոզանի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Lausanne), գոթական տաճար Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Կառուցվել է 13-րդ դարում։

Տաճարը կառուցվել է մի քանի փուլով, օծվել 1275 թվականին Գրիգոր X պապի կողմից կայսր Ռուդոլֆ I-ի ներկայությամբ։ Հետագայում զգալի փոփոխությունների է ենթարկվել հատկապես 19-րդ դարում ֆրանսիացի ճարտարապետ Վիոլե լե Դյուկի ղեկավարությամբ։ Վարդակ պատուհանի վիտրաժն արտացոլում է աշխարհի միջնադարյան պատկերը, որ կենտրոնացված է Աստծո շուրջ։ Տաճարի երգեհոնն ունի մոտ 7 հազար փող[1]։

Տաճարի շինարարությունը սկսվել է 1145-1159 թվականների միջակայքում և ավարտվել 13-րդ դարի կեսերին։ Տաճարը նվիրված է եղել կույս Մարիամին, ինչի համար էլ ստացել է Աստվածամոր տաճար (Notre-Dame) անվանումը։ Միջնադարում այն ուխտատեղի է եղել, որտեղ տարեկան մոտ 70.000 մարդ է այցելել։ Շինությունը նախ կառուցվել է ռոմանական ոճով, սակայն շինարարության ավարտին այն ավելի բնորոշվել է գոթական ոճով։ 1536 թվականից տաճարն օգտագործվում է ռեֆորմացիայի քարոզչության նպատակով։ Այդ շրջանում տաճարի իտերիերը թալանվել է, մասնավորապես անհետացել են քանդակեր ու նկարներ։ Տաճարի երկարությունը 99.75 մ է, բարձրությունը` 79.6 մ։

Տաճարի վարդակ պատուհանը

Տաճարի հարդարանքում առանձնանում է վարդակ պատուհանը, որ տեղադրված է տրանսեպտի հարավային պատին։ Նրանում իր արտացոլումն են գտել աշխարհաստեղծման միջնադարյան պատկերացումները` չորս տարերք, չորս քամի, դրախտի չորս գետեր, տարվա չորս եղանակեր, տարվա տասներկու ամիսեր և կեդանակերպի տասներկու նշաններ։ Ամիսների հերթագայությունը խորհրդանշում է ժամանակի ընթացքը։ Վիտրաժը թվագրվում է 13-րդ դարին, իսկ մնացած վիտրաժերը` 19-20-րդ դարերին։

Որպես շինանյութ կիրառվել է փափուկ ավազաքարից քարը, որի անկայուն լինելով են պայմանավորված մշտական վերանորոգումները։ 18-րդ դարում քննարկվել է շինության ամբողջական քանդումը և նրա տեղում նոր շինության կառուցումը։ 1874 թվականին ճարտարապետ Վիոլե լե Դյուկը մշակել է տաճարի վերականգնման համըդգրկուն նախագիծ։ Տաճարի պահպանմանն ուղղված աշխատանքները շարունակվում են նաև 21-րդ դարում։

1405 թվականից ձևավորված ավանդույթի համաձայն (այդ ժամանակ քաղաքը ցնցել էին հրդեհերը)` ամեն գիշեր պահակը տաճարի զանգակատնից Լոզանի չորս ուղղություններով բղավում է. «Սա գիշերային հսկիչն է. ժամը լրացավ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Средневековая Лозанна». // lausanne.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզանի տաճար» հոդվածին։