Լյուբոշ Կոհոուտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբոշ Կոհոուտեկ
Luboš Kohoutek
Ծնվել էհունվարի 29, 1935(1935-01-29)[1][2][3][…]
Zábřeh[4]
Մահացել էդեկտեմբերի 30, 2023(2023-12-30)[5][6] (88 տարեկան)
Բերգերդորֆ, Գերմանիա[5]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա
Մասնագիտությունաստղագետ և գիտնական
Հաստատություն(ներ)Համբուրգի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1], աստերոիդներ հայտնագործող, Մոլորակ[1] և մոլորակային միգամածություն[1]
Ալմա մատերՄասարիկի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Տիրապետում է լեզուներինչեխերեն[1], անգլերեն[1][8] և գերմաներեն[1]
Պարգևներ
 Luboš Kohoutek Վիքիպահեստում

Լյուբոշ Կոհոուտեկ (չեխ.՝ Luboš Kohoutek, հունվարի 29, 1935(1935-01-29)[1][2][3][…], Zábřeh[4] - դեկտեմբերի 30, 2023(2023-12-30)[5][6], Բերգերդորֆ, Գերմանիա[5]), չեխ աստղագետ, աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։ Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ 1967 թվականից 1981 թվականը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 75 աստերոիդ, այդ թվում նաև ապոլոններից, (1865) Կերբերոսը[10]։ Դրանից զատ հայտնաբերել է մի քանի գիսաստղեր, մասնավորապես 75D/Կոհոուտեկի և 76P/Վեստի - Կոհոուտեկի - Իկեմուրայի, և 1973 թվականի երկար պարբերությամ գիսաստղ, որը անվանվել է Կոհոուտեկի գիսաստղ (C/1973 E1)[11]։

Կոհոուտեկը հետաքրքրվել է աստղագիտությամբ միջնակարգ դպրոցում։ Ուսանել է աստղագիտություն Բռնոում և Պրահայում։ Դրանից հետո նա սկսեց աշխատել Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտում, որտեղ 1967 թվականին հրատարակեց իր առաջին գիտական աշխատությունը. գալակտիկական մոլորակային միգամածությունների կատալոգ (Catalogue of Galactic Planetary Nebulae, 1967)։ Չեխոսլովակիայի սովետական օկուպացիայից հետո, 1970 թվականին, նա որոշեց մնալ Արևմտյան Գերմանիայում։ Հետագա տարիներին Կոհոուտեկը աշխատել է Իսպանիայի և Չիլիի աստղադիտարաններում։ 2001 թվականից անցել է թոշակի, սակայն շարունակում է աշխատել Համբուրգի աստղադիտարանում։ Կյանքի ընթացքում հրատարակել է 162 գիտական աշխատանք։

Լյուբոշ Կոհոուտեկի պատվին է անվանվել 1850 համարի աստերոիդը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Zemřel slavný český astronom Luboš Kohoutek (չեխերեն)ČAS, 2024.
  6. 6,0 6,1 6,2 Karlík T. Zemřel český astronom Kohoutek. Byl to objevitel planetárních mlhovin a slavné komety (չեխերեն) — 2024.
  7. Deutsche Nationalbibliothek Record #133170322 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. CONOR.Sl
  9. Suchan P. https://www.astro.cz/clanky/ostatni/cenu-ceska-hlava-obdrzel-take-astronom-dr-lubos-kohoutek.html — 2004.
  10. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  11. Mitton, Simon (1973 թ․ նոյեմբերի 15). «Prospects for Comet Kohoutek». New Scientist. էջ 464.
  12. IAU. «1850 Կոհոուտեկ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]