Լյուբոշ Կոհոուտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբոշ Կոհոուտեկ
Luboš Kohoutek
Lubos Kohoutek 1974.jpg
Ծնվել էհունվարի 29, 1935(1935-01-29)[1][2] (84 տարեկան)
Zábřeh, Շումպերկի շրջան, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխոսլովակիա[3]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Համբուրգի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՄասարիկի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
ՊարգևներՖրանտիշեկ Նուշլայի մրցանակ և Česká hlava?

Լյուբոշ Կոհոուտեկ (չեխ.՝ Luboš Kohoutek, հունվարի 29, 1935(1935-01-29)[1][2], Zábřeh, Շումպերկի շրջան, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխոսլովակիա[3]), չեխ աստղագետ, աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։ Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ 1967-ից 1981 թվականը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 75 աստերոիդ, այդ թվում նաև ապոլոններից, (1865) Կերբերոսը[4]։ Դրանից զատ հայտնաբերել է մի քանի գիսաստղեր, մասնավորապես 75D/Կոհոուտեկի և 76P/Վեստի - Կոհոուտեկի - Իկեմուրայի, և 1973 թվականի երկար պարբերությամ գիսաստղ, որը անվանվել է Կոհոուտեկի գիսաստղ (C/1973 E1)[5]։

Կոհոուտեկը հետաքրքրվել է աստղագիտությամբ միջնակարգ դպրոցում։ Ուսանել է աստղագիտություն Բռնոում և Պրահայում։ Դրանից հետո նա սկսեց աշխատել Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտում, որտեղ 1967 թվականին հրատարակեց իր առաջին գիտական աշխատությունը. գալակտիկական մոլորակային միգամածությունների կատալոգ (Catalogue of Galactic Planetary Nebulae, 1967)։ Չեխոսլովակիայի սովետական օկուպացիայից հետո, 1970 թվականին, նա որոշեց մնալ Արևմտյան Գերմանիայում։ Հետագա տարիներին Կոհոուտեկը աշխատել է Իսպանիայի և Չիլիի աստղադիտարաններում։ 2001 թվականից անցել է թոշակի, սակայն շարունակում է աշխատել Համբուրգի աստղադիտարանում։ Կյանքի ընթացքում հրատարակել է 162 գիտական աշխատանք։

Լյուբոշ Կոհոուտեկի պատվին է անվանվել 1850 համարի աստերոիդը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133170322 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին 
  5. Mitton Simon (15 նոյեմբեր 1973)։ «Prospects for Comet Kohoutek»։ New Scientist։ էջ 464 
  6. IAU։ «1850 Կոհոուտեկ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]