Լյու Ուոլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյու Ուոլես
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն, Վիգերի կուսակցություն և Free Soil Party?
Մասնագիտություն՝ սպա, փաստաբան, դիվանագետ, վիպասան, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, լրագրող, բանաստեղծ, իրավաբան և ռազմական գործիչ
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր ապրիլի 10, 1827(1827-04-10)[1][2][3][…]
Ծննդավայր Brookville, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Թաղված Oak Hill Cemetery[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր David Wallace?
Մայր Esther French Wallace?[5]
Ամուսին Susan Wallace?
 
Ինքնագիր Изображение автографа

Լյու Ուոլես (անգլ.՝ Lewis «Lew» Wallace, ապրիլի 10, 1827(1827-04-10)[1][2][3][…], Brookville, Ինդիանա, ԱՄՆ - փետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…], Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, նահանգապետ, 1861-1865 թվականներին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ, քաղաքական գործիչ և գրող։ Ուոլեսը պատերազմի ժամանակ ծառայել է որպես Լինքոլնի շրջանի Նյու Մեխիկոյի նահանգապետ, զգալի ջանքեր գործադրելով բռնության դեմ պայքարելու համար։

Մի քանի վեպերի և կենսագրականների հեղինակ է համարվում, առավել հայտնի է որպես «Բեն-Գուր» (1880) պատմական վեպի հեղինակ, որը բեսթսելեր է դարձել դրա հրապարակման պահից և ճանաչվել «XIX դարի ամենաազդեցիկ քրիստոնեական գիրք»[6], վեպը չորս անգամ էկրանավորվել է։

Հայտնի է նաև նրանով, որ 1880 թվականի Սուրբ ծնունդից երկու օր առաջ Նյու Մեքսիկոյի նահանգապետ գեներալ Լյուիս Ուոլեսը հանդիպել է հենց նոր ձերբակալված կողոպտիչ Բիլլի Քիդի հետ։ Նահանգապետը հայտնի ավազակին ներում է առաջարկել տեղի փաստաբանի սպանությունը ճանաչելու դիմաց։ Հետաքննության հետ մեկտեղ գործարք է կնքվել, սակայն Ուոլեսը պայմանագրի իր մասը չի կատարել, իսկ դատարանը Բիլլի Քիդին մեղավոր է ճանաչել։

Մի քանի ամիս անց ավազակը փախել է բանտից, սակայն նույն տարվա ամռանը սպանվել է շերիֆ Փեթ Գարեթի կողմից։ Ի դեպ, նահանգապետը Գարեթին 5 հարյուր դոլար Է խոստացել Բիլլի Քիդին ձեռբակալելու դեպքում, սակայն խոստումը չի կատարել։ Մի քանի տարի անց Գարեթը փառաբանեց ամբողջ Ամերիկայում՝ գրելով «Բիլլի Քիդի ճշմարիտ պատմությունը» գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leepson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Find A Grave — 1996.
  5. Geni(բազմ․) — 2006.
  6. «Ben-Hur: The Book That Shook the World» Արխիվացված 2012-03-05 Wayback Machine, Humanities, November/December 2009 Volume 30, Number 6, Accessed 2010-04-20

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Ուոլես» հոդվածին։