Լիվերպուլի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվերպուլի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է1903
Անդամակցություն«Ռասսել» խումբ[1], N8 հետազոտական ընկերություն[2], ORCID[3][4], Jisc[5], Digital Preservation Coalition[6], Եվրոպայի համալսարանների միություն[7] և British and Irish Committee on Map Information and Cataloguing Systems?[8]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼիվերպուլ և Լիվերպուլ
ՀասցեUniversity of Liverpool, The Foundation Building, 765 Brownlow Hill, Abercromby Square, Liverpool, Merseyside, L69 7ZX
Կայքliverpool.ac.uk(անգլ.)
Լիվերպուլի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Լիվերպուլի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Լիվերպուլի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Liverpool Վիքիպահեստում

Լիվերպուլի համալսարան (անգլ.՝ University of Liverpool), համալսարան Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ Հիմնադրվել է 1881 թվականին որպես Լիվերպուլի համալսարանական քոլեջ։ 1884 թվականին դարձել է Վիկտորյայի համալսարանի մասնաճյուղը։ 1903 թվականին դարձել է անկախ համալսարան` կրթական աստիճաններ շնորհելու իրավունք ստանալով։ Հենց այդ ժամանակ էլ ստացել է «Լիվերպուլի համալսարան» անվանումը։ Համալսարանն ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամները նախապես հիմնադրվել են որպես քոլեջներ և համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Համալսարանը մտնում է նաև Մեծ Բրիտանիայի լավագույն 20 համալսարանների «Ռասել» խմբում։

Լիվերպուլի համալսարանների շրջանավարտներից ինը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են գիտության, բժշկության և խաղաղության հաստատման ոլորտներում։ Նրանք են` բժիշկ Ռոնալդ Ռոս, ֆիզիկայի պրոֆեսոր Չարլզ Գլովեր Բարկլա, ֆիզիոլոգ Չարլզ Սկոտ Շերինգթոն, ֆիզիկոս Ջեյմս Չադվիկ, քիմիկոս Ռոբերտ Ռոբինսոն, ֆիզիոլոգ Հար Գոբինդ Կորանա, ֆիզիոլոգ Ռոդնի Ռոբերտ Պորտեր և ֆիզիկոս Ջոզեֆ Ռոտբլատ։

Լիվերպուլի համալսարանն առաջինն էր աշխարհում, որ ստեղծել է օվկիանոսագիտության, քաղաքացիական դիզայնի բաժիններ[9]։ 2006 թվականին այն առաջինն էր Մեծ Բրիտանիայում, որ ստեղծեց անկախ համալսարան Չինաստանում` դառնալով բրիտանաչինական առաջին համալսարանը։ 2014-2015 թվականներին համալսարանի շրջանառությունը կազմել է £480.4 միլիոն` ներառյալ £102 միլիոնի հետազոտական դրամաշնորհն ու պայմանագրերը։

Մասնաշենքեր և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կենտրոնական մասնաշենքը` Victoria Building

Համալսարանը հիմնականում կենտրոնացված է քաղաքային մեկ մասնաշենքի շուրջ, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում և զբաղեցնում է 100 հա տարածք։ Համալսարանն ունի 3 ֆակուլտետ` առողջապահություն ու գիտական կյանք, հումանիտար ու սոցիալական գիտություններ և գիտություն ու տեխնիկա։

Համալսարանական քաղաքում և նրա մոտակայքում տեղակայված բնակելի 51 շենքերը ուսանողների համար ապահովում են շուրջ 3.385 սենյակներ։ Համալսարանական քաղաքի կենտրոնը կարմիր աղյուսից ինքնատիպ շենքն է (Victoria Building), որը բացվել է 1892 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվերպուլի համալսարան» հոդվածին։