Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիխտենֆելս (այլ կիրառումներ)
Կոմունա | |||
---|---|---|---|
Լիխտենֆելս | |||
Lichtenfels | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Լիխտենֆելս (շրջան) | ||
Համայնք | Լիխտենֆելս | ||
Քաղաքապետ | Գեորգ Ֆոնբուրն | ||
Մակերես | 122,27 կմ² | ||
ԲԾՄ | 271 մ | ||
Բնակչություն | 555 մարդ (2009) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09571 | ||
Փոստային ինդեքս | 96215 | ||
Փոստային դասիչ | 96215 | ||
Ավտոմոբիլային կոդ | LIF | ||
Պաշտոնական կայք | lichtenfels-city.de | ||
| |||
Լիխտենֆելս (գերմ.՝ Lichtenfels ), կոմունա Գերմանիայում, Բավարիա համայնքում։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Կոմունան գտնվում է Լիխտենֆելսի շրջանում։ Բնակչությունը կազմում է 555 մարդ, (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[1]։ Տարածքը` 32,91 կմ²։ Պաշտոնական կոդը` 09 4 78 139։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Մայն գետի վերին ափին, Կոբուրգից մոտ 15 կիլոմետր հարավ-արևելք և Բամբերգից 30 կիլոմետր հյուսիս-արևելք, «Աստծո այգիներ Վերին Մայնի վրա» կոչվող տարածքում։ 19-րդ դարի կեսերին Լիխտենֆելսը դարձել է զամբյուղների արտադրության և վաճառքի կենտրոն։ Վերին Մայնի բոլոր ծայրերից զամբյուղներ պատրաստողներն իրենց արտադրանքը վաճառքի են հանել Լիխտենֆելսում, որը (և դեռ մնում է) հյուսած գործի և այլնի ամենամեծ մանրածախ շուկան է։ Այդ ժամանակ զամբյուղ վաճառող առաջատար է եղել Ջոզեֆ Քրինքլին։ 1904 թվականից քաղաքում գործում է տեխնիկական քոլեջը, որը մասնագիտացած է զամբյուղագործության մեջ, իսկ 1912 թվականից ջուլհակություն է դասավանդվում կանանց։ Քաղաքը սկսել է զանգվածաբար զամբյուղներ արտադրել «ամբողջ ընտանիքով»։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո քաղաքը կոչվել է «գերմանական հյուսած աթոռների քաղաք»։ Մինչ օրս իրերի այս վիճակը պահպանվել է, քաղաքը ջուլհակագործական արտադրամասի արտադրանքի բացառիկ ներկրողն է։ Լիխտենֆելսը զամբյուղագործության մայրաքաղաքն է ողջ ժամանակակից Գերմանիայում, և իր տեսակի մեջ միակ քոլեջը, որը սովորեցնում է միայն այս արհեստը։ Ամեն տարի սեպտեմբերի վերջին անցկացվում է զամբյուղների տոնավաճառ (գերմ.՝ Korbmarkt - կորբմարկտ), այդ օրերին քաղաքը ողողվում է աշխարհի շատ երկրներից բերված զամբյուղների վաճառքով։ Քաղաքապետարանի դիմացի շուկայի հրապարակում կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ նվերների զամբյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Լիխտենֆելսի մունիցիպալիտետի բնակչությունը կազմել է 20169 մարդ։
Քաղաքի քաղաքապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականից - դոկտոր Բիանկա Ֆիշեր
- 1991-2002 - Ուինֆրեդ Բոգդան (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
- 1959-1991 - դոկտոր Գյունթեր Հաուպտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
- 1958 - Օտտո Բեց (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
- 1951-1958 - Յոհան Ունրեյն (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
- 1945-1951 - Ջուլիան Վիտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
- 1945 - Բապտիստ Հոֆման
- 1938-1945 - Վիլհելմ Կրաուտհեյմ (NSDAP)
- 1930-1938 - Յոզեֆ Ուլենբերգեր
- 1928-1930 - Նորբերտ Շիեր
- 1912-1928 - Անդրեաս Մար
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանդալիա, Օհայո նահագ (Վանդալիա)
- Կուռնոն-դ' Օվեռն
- Պրեստվիկ
- Արիչչա (Ariccia)
- Ռայնիկենդորֆ - Բեռլինի վարչական շրջան
- Բադ Բերգզաբերն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|