Լիդիա Իովլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Իովլևա
Ծնվել էնոյեմբերի 3, 1931(1931-11-03)
Konakovo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 18, 2018(2018-08-18) (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShcherbinskoye cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Տրետյակովյան պատկերասրահ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն, արվեստագիտություն[1], history of painting?[1] և պատկերասրահ[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
Արտաքին պատկերներ
Լիդիա Իովլևայի լուսանկարը

Լիդիա Իվանովնա Իովլևա (ռուս.՝ Лидия Ивановна Иовлева, նոյեմբերի 3, 1931(1931-11-03), Konakovo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2018(2018-08-18), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստագետ, ռուսական ու խորհրդային արվեստին նվիրված գրքերի և կատալոգների հեղինակ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (2012), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (1993), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996)։ Երկար տարիներ աշխատել է որպես Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Իովլևան ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 3-ին[2] Ռուսաստանի ներկայիս Տվերի մարզի տարածքում[3]։ 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Դրանից հետո ուղարկվել է Պերմի պետական պատկերասրահում, որտեղ աշխատել է երկու տարի[4]։

1956 թվականին Լիդիա Իովլևան տեղափոխվել է Մոսկվա և սկսել է աշխատել Տրետյակովյան պատկերասրահում։ Սկզբում աշխատել է պատկերասրայի էքսկուրսիաների բյուրոյում, ապա դարձել է 19-րդ դարի երկրորդ կեսի գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ հետո նշանակվել է բաժնի վարիչ։ Մինչև 2013 թվականը եղել է Տրետյակովյան պատերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ գիտական աշխատանքի գծով[5]։

1993 թվականին Լիդիա Իովլևային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատողի կոչում[6], իսկ 1996 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում[7]։

Լիդիա Իովլևան հեղինակել է ավելի քան 60 հրապարակում՝ նվիրված ռուսական արվեստի պատմությանը, ինչպես նաև թանգարանային գործին։ Նա եղել է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի արվեստի ստեղծագործությունների բազմահատոր կատալոգի պատասխանատու խմբագիր[5]։

Ամուսինը՝ Գենրիխ Գունկինը (1930-2006), եղել է արվեստագետ, լրագրող և գրող[8]։

Լիդիա Իովլևան մահացել է 2018 թվականի օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Մոսկվայում[9][10]։ Թաղվել է Շչերբինսկի գերեզմանատանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Виктор Михайлович Васнецов), Լենինգրադ, Художник РСФСР, 1964։
  • Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն (ռուս.՝ Товарищество передвижных художественных выставок), Լենինգրադ, Художник РСФСР, 1971։
  • Վիկտոր Վասնեցով (ռուս.՝ Виктор Васнецов), Մոսկվա, Трилистник, 1998։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Юбилей отмечает Лидия Иовлева». «Радио Культура» — cultradio.ru. 3 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Татьяна Бойцова (1 августа 2012). «Всероссийская ассамблея искусствоведов в Твери» (HTML). Тверское отделение Союза художников России — shrtver.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Лидия Иовлева: Я совсем не похожа на кабинетного ученого!» (HTML). www.unident.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 Елена Бехтиева. «Премия имени Павла Михайловича Третьякова» (PDF). Журнал «Третьяковская галерея» — www.tg-m.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётного звания „Заслуженный работник культуры Российской Федерации“» от 13 мая 1993 года
  7. Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётных званий Российской Федерации работникам Государственной Третьяковской галереи» от 20 мая 1996 года
  8. Елизавета Меркулова (27 января 2012). «Лидия Иовлева о Черной книге» (HTML). «Православие и Мир» — www.pravmir.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Ушла из жизни Лидия Ивановна Иовлева». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. 18 августа 2018. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «Не стало Лидии Иовлевой» (HTML). Независимая газета — www.ng.ru. 19 августа 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]