Լիդիա Իովլևա
Լիդիա Իովլևա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1931 Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 18, 2018 (86 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Shcherbinskoye cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Տրետյակովյան պատկերասրահ |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
![]() | |
---|---|
![]() |
Լիդիա Իովլևայի լուսանկարը |
Լիդիա Իվանովնա Իովլևա (ռուս.՝ Лидия Ивановна Иовлева, նոյեմբերի 3, 1931, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստագետ, ռուսական ու խորհրդային արվեստին նվիրված գրքերի և կատալոգների հեղինակ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (2012), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (1993), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996)։ Երկար տարիներ աշխատել է որպես Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիդիա Իովլևան ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 3-ին[1] Ռուսաստանի ներկայիս Տվերի մարզի տարածքում[2]։ 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Դրանից հետո ուղարկվել է Պերմի պետական պատկերասրահում, որտեղ աշխատել է երկու տարի[3]։
1956 թվականին Լիդիա Իովլևան տեղափոխվել է Մոսկվա և սկսել է աշխատել Տրետյակովյան պատկերասրահում։ Սկզբում աշխատել է պատկերասրայի էքսկուրսիաների բյուրոյում, ապա դարձել է 19-րդ դարի երկրորդ կեսի գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ հետո նշանակվել է բաժնի վարիչ։ Մինչև 2013 թվականը եղել է Տրետյակովյան պատերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ գիտական աշխատանքի գծով[4]։
1993 թվականին Լիդիա Իովլևային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատողի կոչում[5], իսկ 1996 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում[6]։
Լիդիա Իովլևան հեղինակել է ավելի քան 60 հրապարակում՝ նվիրված ռուսական արվեստի պատմությանը, ինչպես նաև թանգարանային գործին։ Նա եղել է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի արվեստի ստեղծագործությունների բազմահատոր կատալոգի պատասխանատու խմբագիր[4]։
Ամուսինը՝ Գենրիխ Գունկինը (1930-2006), եղել է արվեստագետ, լրագրող և գրող[7]։
Լիդիա Իովլևան մահացել է 2018 թվականի օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Մոսկվայում[8][9]։ Թաղվել է Շչերբինսկի գերեզմանատանը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Виктор Михайлович Васнецов), Լենինգրադ, Художник РСФСР, 1964։
- Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն (ռուս.՝ Товарищество передвижных художественных выставок), Լենինգրադ, Художник РСФСР, 1971։
- Վիկտոր Վասնեցով (ռուս.՝ Виктор Васнецов), Մոսկվա, Трилистник, 1998։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Юбилей отмечает Лидия Иовлева» (HTML)։ «Радио Культура» — cultradio.ru։ 3 ноября 2011։ Վերցված է 2014-11-19
- ↑ Татьяна Бойцова (1 августа 2012)։ «Всероссийская ассамблея искусствоведов в Твери» (HTML)։ Тверское отделение Союза художников России — shrtver.ru։ Վերցված է 2014-11-19
- ↑ «Лидия Иовлева: Я совсем не похожа на кабинетного ученого!» (HTML)։ www.unident.ru։ Վերցված է 2014-11-19
- ↑ 4,0 4,1 Елена Бехтиева։ «Премия имени Павла Михайловича Третьякова» (PDF)։ Журнал «Третьяковская галерея» — www.tg-m.ru։ Վերցված է 2014-11-19
- ↑ Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётного звания „Заслуженный работник культуры Российской Федерации“» от 13 мая 1993 года
- ↑ Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётных званий Российской Федерации работникам Государственной Третьяковской галереи» от 20 мая 1996 года
- ↑ Елизавета Меркулова (27 января 2012)։ «Лидия Иовлева о Черной книге» (HTML)։ «Православие и Мир» — www.pravmir.ru։ Վերցված է 2014-11-19
- ↑ «Ушла из жизни Лидия Ивановна Иовлева» (HTML)։ Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru։ 18 августа 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2018-08-18
- ↑ «Не стало Лидии Иовлевой» (HTML)։ Независимая газета — www.ng.ru։ 19 августа 2018։ Վերցված է 2018-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иовлева Лидия Ивановна, Российская академия художеств — www.rah.ru
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Օգոստոսի 18 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արվեստագետներ