Լիդիա Դիմկովսկա
Լիդիա Դիմկովսկա մակեդոներեն՝ Лидија Димковска | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Կրթություն | Բուխարեստի համալսարան և Սկոպյեի համալսարան |
Ժանրեր | արձակ |
Աշխատավայր | University of Nova Gorica? և Բուխարեստի համալսարան |
Պարգևներ | |
Lidija Dimkovska Վիքիպահեստում |
Լիդիա Դիմկովսկա (մակեդոներեն՝ Лидија Димковска, օգոստոսի 11, 1971[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի բանաստեղծուհի, գրող և թարգմանիչ։ Նշանակալի ազդեցություն է ունեցել 20-21-րդ դարերի սահմանագծի գրական մակեդոներենի լեզվական նորմերի վրա[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Դիմկովսկան ծնվել է 1971 թվականի օգոստոսի 11-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Համեմատական լեզվաբանություն է սովորել Սկոպյեի Կիրիլ և Միֆոդի սրբերի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավելի ուշ Բուխարեստի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան ռումինական գրականության բնագավառում։ Դրանից հետո կրթությունը շարունակել է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքի համալսարանում։ Աշխատել է մշակույթի ու արվեստի հարցերին նվիրված «Блесок» ամսագրի քնարերգության բաժնում։ 1995 թվականից Մակեդոնիայի գրողների միության անդամ է։
Լիդիա Դիմկովսկան գրական գործունեությամբ զբաղվել սկսել է 1990-ական թվականների սկզբին՝ ճանաչում ձեռք բերելով առաջին հերթին իր այլաբանական ու քնարաէպիկական բանաստեղծություններով։ Հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «Рожби од исток» (1992), «Огнот на буквите» (1994), «Կրծած եղունգներ» (մակեդոներեն՝ «Изгризани нокти», 1998), «Նոբելն ընդդեմ Նոբելի» (մակեդոներեն՝ «Нобел против Нобел», 2001)։ Ավելի ուշ իր ուժերն է փորձել արձակի բնագավառում՝ գրելով պոստմոդեռնիզմի տարրերով մի շարք ստեղծագործություններ։ Առավել հայտնի են նրա «Թաքնված տեսախցիկ» (մակեդոներեն՝ «Скриена камера») և «Պահեստի կյանք» (մակեդոներեն՝ «Резервен живот») վեպերը։ Կազմել է «Մադեդոնացի քսան երիտասարդ բանաստեղծներ» (մակեդոներեն՝ «Дваесет млади македонски поети», 2000) անթոլոգիան, որում ներառված են Մակեդոնիայի 20 լավագույն բանաստեղծերի ստեղծագործությունները։ 2016 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Սևով սպիտակի վրա» (մակեդոներեն՝ «Црно на бело») ժողովածուն[4]։
Լիդիա Դիմկովսկայի երկերն արժանացել են գրաքննադատների բարձր գնահատականին։ Իր առաջին ստեղծագործության համար նա ստացել է Ուսանողական միության մրցանակ։ 2009 թվականին նա արժանացել է Հուբերտ Բուրդայի մրցանակի, որ շնորհվում է Արևելյան Եվրոպայի երիտասարդ բանաստեղծներին։ «Թաքնված տեսախցիկ» վեպի համար Լիդիա Դիմկովսկային շնորհվել է Մակեդոնիայի գրողների միության Ստալ Պոպովի անվան մրցանակ։ Վեպը թարգմանվել է սլովեներեն, սլովակերեն, լեհերեն և բուլղարերեն։ Դիմկովսկայի երկրորդ՝ «Պահեստի կյանք» վեպը նույնպես արժանացել է Մակեդոնիայի գրողների միության Ստալ Պոպովի անվան մրցանակի, ինչպես նաև ստացել է Եվրոպական Միության գրական մրցանակ[5][6]։
Լիդիա Դիմկովսկայի pH Neutral History գիրքը, որ անգլերեն են թարգմանել Լյուբիցա Արսովսկան ու Փեգի Ռեյդը, 2013 թվականին ներկայացվել է Three Percent օնլայն գրական ամսագրի մրցանակի «Թարգմանված լավագույն գիրք» անվանակարգում[7]։
Ներկայում Լիդիա Դիմկովսկան բնակվում է Լյուբլյանայում, զբաղվում է ռումինական ու սլովենական գրական երկերի թարգմանությամբ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20191120142105/https://www.euprizeliterature.eu/sites/default/files/EUPL_2013_Fyrom_Lidija_Dimkovska.pdf
- ↑ Дуличенко А. Д. Введение в славянскую филологию. — 2-е изд., стер. — М.: «Флинта», 2014. — С. 445. — 720 с. — ISBN 978-5-9765-0321-2
- ↑ Роберт Алаѓозовски, „Светот нема ни глава, ни опашка“, Економија и бизнис, год. 16, бр. 179, мај 2013, стр. 74.
- ↑ Роберт Алаѓозовски, „Светот нема ни глава, ни опашка“, Економија и бизнис, год. 16, бр. 179, мај 2013, стр. 74-75.
- ↑ Марина Лазаревска, „Димковска: ФИРОМ ме принуди да одржам политички говор“, Дневник, год. XVII, бр. 5328, петок, 29 ноември 2013, стр. 19.
- ↑ 2013 Best Translated Book Award Finalists Announced University of Rochester website
- ↑ «Winning Authors. Lidija Dimkovska, FYROM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Դիմկովսկա» հոդվածին։ |
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սկոպիե քաղաքում ծնվածներ
- Բուխարեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մակեդոնացի գրողներ
- Մակեդոնացի բանաստեղծներ
- Մակեդոնացի թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 21-րդ դարի վիպասաններ