Լի Քվանգ Սու
Լի Քվանգ Սու | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա |
Կրթություն | Մեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, հաղորդավար և հեռուստատեսային դերասան |
starship-ent.com/profile/artists/leekwangsoo.php | |
Լի Քվանգ Սու (հանգըլ՝ 이광수, հուլիսի 14, 1985, Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա) , հարավկորեացի դերասան և մոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Քվանգ Սուն ավարտել է Dong-ah Institute of Media and Arts — Broadcasting-ը։
Պաշտոնապես առաջնաելույթ է կատարել «That Person Is Coming-ի» կազմում 2008 թվականին։ 2009 թվականին Քվանգ Սունգ խաղացել է գլխավոր դեր այսպես կոչված ավազակի դեր «Անկառավարելի աքացի» դորամայում։ Նրան հաջողվեց ուշադրություն գրավել, շնորհիվ իր բարձր հասակի և տարբերվող արտաքինի[1]։
Գործակալություն- King Kong Entertainment.
Լի Մին Ջոնի և Լի Ջոն Ջինի հետ միասին 2012 թվականին նկարահանվել է «Հրաշալի ռադիո» ռոմանտիկ կատակերգությունում։
2014 թվականին նկարահանվել է «Ամեն ինչ լավ է, սա սեր է» հեռուստասերիալում։ Յուրահատուկ սյուժեի և դերասանական կազմի (Չո Ին Սոն, Սոնգ Դոնգ Իլ և Գոնգ Հյո Ջին, ինչպես նաև Լի Քվանգ Սուն) շնորհիվ, դորաման դարձել է իսկական հիթ[2]։ Ըստ սյուժեի, նրա կերպարը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որի հետ նա անընդհատ պայքարում էր, ուներ խնդիրներ ընտանիքի և անձնական կյանքի հետ։ Նաև նկարահանումներին մասնակցել է EXO բոյ բենդի անդամ Դո Կյոնգ Սուն, ում հետ Քվանգ Սուն մոտ ընկերներ։
Իր հայտնիությունը նա ձեռք է բերել, մասնակցելով հայտնի «Վազող մարդը» (Running Man) հեռուստահաղորդման նկարահանումներին, պրեմիերան կայացել է 2010 թվականի հուլիսի 11-ին։ Այդ հաղորդումը համարվում է SBS հեռուստաալիքի ամենաերկար նկարահանված հաղորդումներից մեկը։ Այն նկարահանված է «փախուստ» ժանրում։ Յուրաքանչյուր էպիզոդում, մասնակիցների առջև դրված է առաջադրանք, որը անհրաժեշտ է կատարել, հակառակ դեպքում նրանք կպատժվեն։ Լի Քվանգ Սուն իր ծիծաղելի և անիմաստ գործողությունների շնորհիվ ստացել է մականուններ, ինչպիսիք են՝ «Ընձուղտ», «Ասիայի արքայազն», «Քվանգ Ջա», «Կվանվատար», «Դավաճան Քվանգ Սու», «Քվանգ Բորամ»։ Նրա հատկություններն են՝ խորամանկությունը, № 1 դավաճան, զայրացնում է Ջոնգ Կուկին, ունի «սուր լեզու»։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորամա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անկառավարելի աքացի (սերիալ, 2009)
- Դոն Ի (սերիալ, 2010)
- Փհենյան հին ամրությունը (2011)
- Քաղաքային որսորդը (սերիալ, 2011)
- Ամուրի տղամարդու բանջարային խանութը (սերիալ 2011—2012)
- Հրաշալի ռադիո (2012)
- Բույր (2012)
- Ամեն ինչ իմ կնոջ մասին (2012)
- Հաճելի տղան (սերիալ, 2012)
- Իմ փոքրիկ հերոսը (2013)
- «Սիրանո» ամուսնական ընկերություն (սերիալ, 2013)
- Կարտոֆիլի աստղ 2013QR3 (սերիալ, 2013)
- Կրակի աստվածուհի Չոնգ Ի (սերիալ, 2013)
- Հինգ եղբայր Դոկսուրիից (2014)
- Ամեն ինչ լավ է, սա սեր է (սերիալ, 2014)
- Լավ ընկերներ (2014)
- Գաղտնի սեր (մինի սերիալ, 2014)
- Շտապի՛ր, եղբայր (սերիալ, 2014 — …)
- Մուտանտ (2015)
- Աղջիկ, ով տեսնում է բույրեր (սերիալ, 2015)
- Արևի հետնորդները (սերիալ, 2016)
- Տափօղակ! (մինի սերիալ, 2016)
- Հվարանգ։ Սկիզբ (սերիալ, 2016 — …)
- Սրտի բաբախյուն (մինի սերիալ, 2016)
- Անտուրաժ (սերիալ, 2016 — …)
- Իմ թանկագին ընկերներ (սերիալ, 2016 — …)
Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վազող մարդը (սերիալ, 2010 - …)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 — 2nd Mnet 20’s Choice Awards — Hot CF Star
- 2009 — 4th Asia Model Festival Awards — CF Model Award
- 2010 — SBS Entertainment Awards — New Star Award
- 2011 — SBS Entertainment Awards — Best Newcomer in Variety
- 2013 — SBS Entertainment Awards — Friendship Award
- 2013 — SBS Entertainment Awards — Viewer’s Choice: Most Popular Star
- 2014 — 7th Korea Drama Awards — Excellence Award, Actor
- 2014 — 3rd APAN Star Awards — Popular Star Award, Actor
- 2014 — SBS Entertainment Awards — Excellence Award in Variety
- 2014 — SBS Drama Awards — Special Award, Actor in a Miniseries
- 2015 — Fashionista Awards — Best Male Fashionista
- 2016 — Sina Weibo Night Awards — Asia Popularity Award
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «LEE Kwang-soo». Korean Film Biz Zone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Lee, Nancy (2011 թ․ դեկտեմբերի 31). «Yoo Jae Suk Wins Big, Winners from 2011 SBS Entertainment Awards». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լի Քվանգ Սուն Արխիվացված 2015-08-02 archive.today King Kong Entertainment-ում (կոր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Քվանգ Սու» հոդվածին։ |
|