Լի Քվանգ Սու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Քվանգ Սու
Lee Kwang-Soo at Malaysia for Running Man Fan Meeting Asian Tour 2014 - 2.jpg
Ծնվել է հուլիսի 14, 1985(1985-07-14) (33 տարեկան)
Ծննդավայր Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա
Կրթություն Dong-Ah Institute of Media and Arts
Քաղաքացիություն Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտություն մոդել, կինոդերասան և հաղորդավար

Լի Քվանգ Սու (հանգըլ՝ 이광수, հուլիսի 14, 1985(1985-07-14), Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա) , հարավկորեացի դերասան և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Քվանգ Սուն ավարտել է Dong-ah Institute of Media and Arts — Broadcasting-ը։

Պաշտոնապես առաջնաելույթ է կատարել «That Person Is Coming-ի» կազմում 2008 թվականին։ 2009 թվականին Քվանգ Սունգ խաղացել է գլխավոր դեր այսպես կոչված ավազակի դեր «Անկառավարելի աքացի» դորամայում։ Նրան հաջողվեց ուշադրություն գրավել, շնորհիվ իր բարձր հասակի և տարբերվող արտաքինի[1]։

Գործակալություն- King Kong Entertainment.

Լի Մին Ջոնի և Լի Ջոն Ջինի հետ միասին 2012 թվականին նկարահանվել է «Հրաշալի ռադիո» ռոմանտիկ կատակերգությունում։

2014 թվականին նկարահանվել է «Ամեն ինչ լավ է, սա սեր է» հեռուստասերիալում։ Յուրահատուկ սյուժեի և դերասանական կազմի (Չո Ին Սոն, Սոնգ Դոնգ Իլ և Գոնգ Հյո Ջին, ինչպես նաև Լի Քվանգ Սուն) շնորհիվ, դորաման դարձել է իսկական հիթ։[2] Ըստ սյուժեի, նրա կերպարը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որի հետ նա անընդհատ պայքարում էր, ուներ խնդիրներ ընտանիքի և անձնական կյանքի հետ։ Նաև նկարահանումներին մասնակցել է EXO բոյ բենդի անդամ Դո Կյոնգ Սուն, ում հետ Քվանգ Սուն մոտ ընկերներ։

Իր հայտնիությունը նա ձեռք է բերել, մասնակցելով հայտնի «Վազող մարդը» (Running Man) հեռուստահաղորդման նկարահանումներին, պրեմիերան կայացել է 2010 թվականի հուլիսի 11-ին։ Այդ հաղորդումը համարվում է SBS հեռուստաալիքի ամենաերկար նկարահանված հաղորդումներից մեկը։ Այն նկարահանված է «փախուստ» ժանրում։ Յուրաքանչյուր էպիզոդում, մասնակիցների առջև դրված է առաջադրանք, որը անհրաժեշտ է կատարել, հակառակ դեպքում նրանք կպատժվեն։ Լի Քվանգ Սուն իր ծիծաղելի և անիմաստ գործողությունների շնորհիվ ստացել է մականուններ, ինչպիսիք են՝ «Ընձուղտ», «Ասիայի արքայազն», «Քվանգ Ջա», «Կվանվատար», «Դավաճան Քվանգ Սու», «Քվանգ Բորամ»։ Նրա հատկություններն են՝ խորամանկությունը, № 1 դավաճան, զայրացնում է Ջոնգ Կուկին, ունի «սուր լեզու»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորամա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անկառավարելի աքացի (սերիալ, 2009)
  • Դոն Ի (սերիալ, 2010)
  • Փհենյան հին ամրությունը (2011)
  • Քաղաքային որսորդը (սերիալ, 2011)
  • Ամուրի տղամարդու բանջարային խանութը (սերիալ 2011—2012)
  • Հրաշալի ռադիո (2012)
  • Բույր (2012)
  • Ամեն ինչ իմ կնոջ մասին (2012)
  • Հաճելի տղան (սերիալ, 2012)
  • Իմ փոքրիկ հերոսը (2013)
  • «Սիրանո» ամուսնական ընկերություն (սերիալ, 2013)
  • Կարտոֆիլի աստղ 2013QR3 (սերիալ, 2013)
  • Կրակի աստվածուհի Չոնգ Ի (սերիալ, 2013)
  • Հինգ եղբայր Դոկսուրիից (2014)
  • Ամեն ինչ լավ է, սա սեր է (սերիալ, 2014)
  • Լավ ընկերներ (2014)
  • Գաղտնի սեր (մինի սերիալ, 2014)
  • Շտապի՛ր, եղբայր (սերիալ, 2014 — …)
  • Մուտանտ (2015)
  • Աղջիկ, ով տեսնում է բույրեր (սերիալ, 2015)
  • Արևի հետնորդները (սերիալ, 2016)
  • Տափօղակ! (մինի սերիալ, 2016)
  • Հվարանգ։ Սկիզբ (սերիալ, 2016 — …)
  • Սրտի բաբախյուն (մինի սերիալ, 2016)
  • Անտուրաժ (սերիալ, 2016 — …)
  • Իմ թանկագին ընկերներ (սերիալ, 2016 — …)

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վազող մարդը (սերիալ, 2010 - …)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — 2nd Mnet 20’s Choice Awards — Hot CF Star
  • 2009 — 4th Asia Model Festival Awards — CF Model Award
  • 2010 — SBS Entertainment Awards — New Star Award
  • 2011 — SBS Entertainment Awards — Best Newcomer in Variety
  • 2013 — SBS Entertainment Awards — Friendship Award
  • 2013 — SBS Entertainment Awards — Viewer’s Choice: Most Popular Star
  • 2014 — 7th Korea Drama Awards — Excellence Award, Actor
  • 2014 — 3rd APAN Star Awards — Popular Star Award, Actor
  • 2014 — SBS Entertainment Awards — Excellence Award in Variety
  • 2014 — SBS Drama Awards — Special Award, Actor in a Miniseries
  • 2015 — Fashionista Awards — Best Male Fashionista
  • 2016 — Sina Weibo Night Awards — Asia Popularity Award

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LEE Kwang-soo»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2014-05-30 
  2. Lee Nancy (31 December 2011)։ «Yoo Jae Suk Wins Big, Winners from 2011 SBS Entertainment Awards»։ enewsWorld։ Վերցված է 2014-05-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]