Արևի հետնորդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արևի հետնորդները
Descendants of the Sun.jpg
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և հեռուստադրամա
ՍտեղծողԿիմ Ինսուկ,Կիմ Վոն Սոկ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորԼի Ինբոկ,Պխեկ Սանխուն
Գլխավոր
դերերում
Սոնգ Ջունգ Կի, Սոն Հե Քյո, Ջին Գու, Կիմ Ջի Վոն, Պակ Հուն, Չոի Վոնգ, Ան Բո Հյոն, Օնյու, Լի Սեունգ Ջուն, Սո Ջոնգ Յոն, Հյոն Ջյու Նի, Tae In-ho?, Kang Sin-il?, Կիմ Մին Սուկ, Ջոն Սու Ջին, David Lee McInnis?, Jo Jae-yun?, Lee Yi-kyung?, Park Hwan-hee?, Ji Seung-hyun? և Jo Woo-ri?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էփետրվարի 24, 2016-ից ապրիլի 14, 2016
ՀեռուստաալիքKBS2
ԴիստրիբյուտորԿորեայի հեռարձակման համակարգ
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Արևի հետնորդներ (հանգըլ՝ 태양의 후예, կոր. նոր ռոմ.՝ Taeyangui Huye), 2016 թվականի հարավկորեական ռազմական-դրամատիկական հեռուստասերիալ (դորամա), որում նկարահանվել են Սոնգ Ջունգ Կին, Սոն Հե Գյոն, Ջին Գուն և Կիմ Ջի Վոնը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է KBS2 փետրվարի 24-ից մինչև ապրիլի 14-ը 2016 թվականին հինգշաբթիից շաբաթ 21:55 կորեական ժամանակով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու Սի Ջին (Սոնգ Ջունգ-կի)-սպա,Կորեական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան։Նա գտնվում էր Ուրկ երկրի թեժ կետում խաղաղապահ առաքելությամբ։ Բժշկուհի Կան Մայոնի (Սոն Խեգյո) հետ պատահական հանդիպումը հանգեցնում է փոխադարձ սիրահարվածության, սակայն իրենց մասնագիտությունները թույլ չեն տալիս, որպեսզի նրանց սիրավեպը հարթ զարգանա։ Սի Ջին պետք է իրականացներ զինվորական հրամանը և ղեկավարեր զինվորներին, իսկ Մայոնին չէր հաջողվում դառնալ մասնագետ իր կոլեգա մրցակցի արտոնյալ դրության պատճառով։Ժամադրություններից մեկի ժամանակ նրանք հասկանում են, թե իրենց հայացքները կյանքի նկատմամբ ինչքան տարբեր են։Զինվորը սպանում է ուրիշների կյանքը փրկելու համար,բժիշկը կարծում է,որ պետք է օգնել բոլորին։Նրանք որոշում են հրաժեշտ տալ միմյանց։ Ութ ամիս հետո Մայոնը ենթարկվում է սեռական հետապնդման իր ղեկավարի կողմից, մերժելով նրան, նա պարտավոր է գնալ Ուրկ։Այնտեղ Սի Ջինը և Մայոնը նորից հանդիպում են իրար, նրանք միասին վերապրում են երկրաշարժն ու համաճարակը, բայց այդ ժամանակ նրանց զգացմունքները նորից բռնկվում են։ Կորեա վերադառնալուց հետո նրանք շարունակում էին հանդիպել,մինչև Սի Ջինին ուղարկում են առաքելության,որտեղ նա անհետ կորում է։Ամբողջ տարին նրան մահացած էին համարում,բայց գերության մեջ լինելուց հետո նա վերադառնում է Մայոնի մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի հետնորդները սերիալը ի տարբերություն մյուս կորեական դորամաների, արդեն ամբողջական նկարահանված էր։ Մոնտաժը պատրաստ էր մինչև հեռուստասերիալ ցուցադրելը։ Սոնգ Ջունգ-Կիի համար այս դերը առաջինն էր, քանի որ նա կորեական բանակից նոր էր եկել։ Նկարահանումները սկսվել են հունիսի 12-ին 2015 թվականին Սեուլում։ Սեպտեմբերի 28-ին նկարահանման խումբը ուղևորվեց Հունաստան, որտեղ նկարահանվել են ռազմական էպիզոդները։ Նկարահանումներն անցկացվել են Զակինֆում, Արախովայում և Լեմնոսում։ Նոյեմբերի 25-ին 2015 թվականին հայտնվեց ինֆորմացիա,որ նկարահանումների ժամանակ Սո Ջուն Կին վնասել է ձեռքը,հետազոտման ընթացքում բժիշկները հայտնաբերել են վնասվածք աջ ծնկի ջիլը։ Դերասանը վերադարձել է նկարահանման հրապարակ դեկտեմբերի 7-ին։ Վերջին դուբլը նկարահանվել է դեկտեմբերի 30-ին 2015 թվականին։ Հեռուստասերիալի բյուջեն կազմել է 13 միլիարդ կորեական վոն(օրինակ 10,8 միլիոն դոլար Ամերիկայում)։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Always»  Յուն Միրե 3:25
2. «Everytime»  Չեն և Փանչ 3:08
3. «This Love (이 사랑)»  Դավիչի 3:46
4. «You Are My Everything»  Գումմի 4:00
5. «Once Again (다시 너를)»  Կիմ Նա Յոն feat. Մադ Քլովն 3:55
6. «Talk Love (말해! 뭐해?)»  Կ․Վիլլ 3:37
7. «With You»  Լյն 4:15
8. «By My Side (사랑하자)»  SG Wannabe 3:46
9. «Wind Beneath Your Wings (그대, 바람이 되어)»  MC the Max 3:55
10. «How Can I Love You»  Կիմ Ջուն Սու 4:20

Միջազգային ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոստուդիա և կինոարտադրող ՆՅՈւ(NEW) հայտարարել է, որ ֆիլմը ցուցադրման համար ուղարկվել է 38 պետությունների[1]:
  • Ֆիմը միաժամանակ Կորեայում թարգմանվել և ցուցադրվել է Չինաստանում iQiyi ինտերնետ ծառայության միջոցով, 2016 թվականի ապրիլի տվյալներով դիտումների հիմնական քանակը կազմել է 2.3 միլիարդ[2]: Ֆիլմի հանրաճանաչությունն անհանգստացրել է Չինաստանի Պաշտպանության նախարարությանը, որն անգամ նախազգուշական հայտարարություն է տարածել ասելով, որ «դիտումները կորեական դրամատիկական հեռուստասերիալների կարող է լինել վտանգավոր և անգամ կարող է հանգեցնել կանոնների և օրենքների խախտման[3]»:
  • Ճապոնիայում սերիալը կսկսվի թարգմանվել 2016 թվականի հունիսից, Eisei Gekijou հեռուստականալի միջոցով, СМИ-ում հայտնվել է հաղորդագրություն, որ յուրաքանչյուր սերիալ ԱՄՆ-ում վաճառվել է 100000 դոլար արժողությամբ[4]:
  • Մալազիայում, Կորեայում ցուցադրմանը զուգահեռ թարգմանությամբ համցանցի միջոցով ցուցադրվել է նաև այնտեղ, ինչպես նաև KBS World միջազգային հեռուտաալիքով[5][6]:
  • ֆիլիպիններում ցուցադրումը կապահովվի GMA Network ընկերությունը[7]:
  • Կորեայում և Սինգապուրում զուգահեռաբար ցուցադրվել է ֆիմը թարգմանված տարբերակով, համացանցի միջոցով[8][9][10][11]. Viu ընկերության ինտերնետ պորտալի թարգմանված տարբերակով հեռուստադիտողների 60% օգտվել են այդ տարբերակից , իսկ ֆիլմի սոունդթրեկներից 6 երգ տեղ են գտել սինգապուրի թոփ 10 լավագույն երգերի մեջ։[12]:
  • Թայլանդում ցուցադրումը սկսվել է 2016 թվականի մայիսի 7-ից Channel 7 հեռուստաալիքի միջոցով[13]:
  • Վիետնամում ցուցադրում սկսվել է գարնանը HTV2, հեռարձակումը կկատարի HTV2 հեռուստաալիքը[14]:
  • Հեռուստասերիալը հասանելի է անգլերեն սուբտիրների միջոցով Viki պորտալում[15]: Ինչպես նաև համաշխարհային հեռուստադիտողների համար այն անգլերեն սուբտիրներով ցուցադրվել է համաշխարհային KBS World հեռուստականալով[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Park Hyun-Taek (2016-03-25)։ «Descendants of the sun has been exported 32 countries.» 
  2. «Chinese love for Descendants of the Sun hits 2.3 billion views in latest episode»։ AsiaOne 
  3. «Chinese government warns of dangers of Korean dramas as Descendants Of The Sun hits 440m views in China»։ The Straits Times 
  4. «'Descendants of the Sun' to premiere in Japan»։ Yonhap News Agency 
  5. «Viu Malaysia - This is going to be huge. Song Joong-Ki &... - Facebook» 
  6. «TM Customers Will Receive Free VIU Pemium Subscription» 
  7. «GMA Network on Twitter»։ Twitter 
  8. «Korean Drama Series Online TV Viu Launches In Singapore»։ Vulcan Post 
  9. GWENDOLYN NG։ «Descendants Of The Sun: Hot, hot, hot»։ The Straits Times 
  10. «Viu Singapore - #DescendantsOfTheSun hits a new tv rating... - Facebook» 
  11. Descendants Of The Sun star Song Joong Ki: "It feels natural for me to be in a soldier's uniform", Entertainment News & Top Stories - The Straits Times
  12. http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://musicweekly.asia/charts/top-30-singles-singapore
  13. คอนเฟิร์ม! ไทยได้ลิขสิทธิ์ Descendants of the Sun เตรียมออกอากาศช่อง 7 เร็วๆนี้!
  14. http://atimes.com/2016/04/descendants-of-the-sun-stirs-debate-over-korean-atrocities-in-vietnam/
  15. «Exclusive: «Descendants of the Sun» Press Conference - Soompi»։ Soompi 
  16. http://kbsworld.kbs.co.kr/schedule/schedule_tv.php