Նամյանջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դրոշ
Flag of Namyangju.svg

Ho-pyeong Village - panoramio.jpg
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես458,03 կմ²
Բնակչություն713 321 մարդ (2020)[1]
Պաշտոնական կայքenglish.nyj.go.kr
##Նամյանջու (Հարավային Կորեա)
Red pog.png

Նամյանջու (կոր.՝ 남양주시, 南陽州市, Namyangju-si), քաղաք Գյոնգի նահանգում Հարավային Կորեայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամհանի դարաշրջանում տարածքը, որի վրա գտնվում է ժամանակակից Նամյանջուն, մտավ Մահան ցեղային միության կազմի մեջ Կորիգուկ անվանբ։ Ավելի ուշ, երեք պետությունների դարաշրջանում տեղանքը մտավ Պեկչե պետության կազմի մեջ։ V դարում (475 թվական) տեղանքը անցավ Գոգուրեո պետությանը, և այնտեղ կազմավորովեց Չանհվա (Չանհվագուն) գավառը և Կոլինո (Կոլինոհյոն) շրջանը։ 553 թվականին տարածքը անցավ Սիլլա պետությանը։ 757 թվականին տեղի ունեցավ վարչական վերափոխում, որի արդյունքում այստեղ կազմավորովեցին մի քանի գավառներ՝ ներառելով Հանյան գավառը, որը 935 թվականին՝ Գորյո դինաստիայի դարաշրջանում, վերավանվեց Յանջու։ Ավելի ուշ Յանաջուի կազմում առաջացավ Հանյան շրջանը։ Կորեայի գրեթե ողջ պատմության ընթացքում այդ վայրը գտնվել է Յանջու գավառի կազմում։ Նամյանջուն (հարավային Յանջուն) առանձնացվեց Յանջուի կազմից 1980 թվականին՝ ստանալով գավառի կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակ ստացավ 1995 թվականին[2]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամյանջույի քաղաքապետարանը
Քաղաքի կենտրոնում ճանապարհային շարժը

Նամյանջուն վարչապես բաժանվում է 5 իպի, 4 մյոնի և 6 տոնի (դոն)[3]։ Տվյալներ 2008 թվականի բնակչության մասին[4]։


Շրջան Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Վաբուիպ 와부읍 49,82 71 716 5 ռի
Օնամիպ 오남읍 25,45 48 826 3 ռի
Հվադոիպ 화도읍 71,46 80 535 10 ռի
Չինգոիպ 진건읍 34,72 30 336 6 ռի
Չինջոպիպ 진접읍 65,68 48 992 8 ռի
Պյոլնեմյոն 별내면 40,79 25 092 5 ռի
Սուդոնմյոն 수동면 72,78 7 835 7 ռի
Տհվեգեվոնմյոն 퇴계원면 3,25 29 824 1 ռի
Չոանմյոն 조안면 50,67 3 984 6 ռի
Կիմգոկտոն 금곡동 6,93 23 080
Պհյոնեդոն 평내동 7,26 41 315
Տոնոնդոն 도농동 2,16 37 603
Հոպհյոնդոն 호평동 9,13 33 827
Չիգիմդոն 지금동 7,37 16 685
Յանջոնդոն 양정동 12,49 6 227

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելիքից արևմուտք քաղաքը գտնվում է արևմտյան երկայնության 127°05′ և 127°31′-ի միջև, հյուսիսից հարավ` հյուսիսային լայնության 37°31′ և 37°41′ միջև։ Հյուսիսում սահմանակից է Փհոչհոն և Իհջոնբու քաղաքներին, արևելքում՝ Կապհյոն և Յանհպյոն գավառներին, հարավում՝ Հանամ քաղաքին, արևմուտքում՝ Կուրին և Սեուլին։

Լանդշաֆտը մեծամասամբ լեռնային է։ Քաղաքի սահմաններում տեղակայված լեռների բարձրությունը տեղ-տեղ գերազանցում է 800 մետրը։ Ամենաբարձր կետը Չհուննյոնսան լեռն է (축령산, 879 մ)[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամյանջունն ունի զարգացած ճանապարհային ենթակառուցվածք, նրա միջով անցնում են մի քանի ազգային մայրուղիներ, կա երկաթուղային կայարան։ Արդյունաբերության մեջ գերակշռում է կահույքի և տեքստիլի արտադրությունը։ Քաղաքի շրջակա գյուղատնտեսական հողերում հիմնականում մշակվում են բանջարեղեն և ծաղիկներ։ XXI դարի սկզբին կյանքի կոչվեց քաղաքի ներսում մեծ արդյունաբերական համալիր կառուցելու ծրագիրը։ Ծրագիրը նախատեսվում էր ավարտել մինչ 2016 թվականը[6]։

Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնղոլական ազգային գյուղ․ այնտեղ կարելի է իմանալ մոնղոլների կենցաղի մասին, համտեսել մոնղոլական սնունդ։ Գյուղի ընդհանուր հրապարակը մոտավորապես 10 հազար մ² է։
  • Բուդդայական եկեղեցիներ Սուջոնսա, Պոնսոնսա և Պուրամսա․ այդ տաճարների շինարարությունը հիմնականում սկսվել է Չոսոն դինաստիայի դարաշրջանում։ Այդ տաճարներում պահվում են մի քանի առարկաներ, որոնք ներառված են գավառական և պետական ​​մակարդակի մշակութային զգալի ժառանգության ցուցակներում, մասնավորապես՝ Սուջոնսայի հինգհարկանի մեհյանը, Պոնսոնսայում պատի որմնանկարները և Պուրամսայում տպված աղյուսները։
  • Մորան մշակութային թանգարանը տեղակայված է Վոլսաննի վայրում։ Թանգարանի ընդհանուր մակերեսը ավելի քան 40 հազար մ² է՝ ներառյալ բացօթյա ցուցահանդեսը։ Թանգարանում ցուցադրված են հիմնականում կորեացի ժամանակակից քանդակագործների աշխատանքները։ Կա արվեստի պատմությանը նվիրված լրատվական նյութերի մեծ գրադարան և պահոց։
  • Սոհոյի գեղարվեստական պատկերասրահում կան նկարների ցուցահանդեսի և երաժշտական խմբերի միջոցացառումների սրահ։
  • Seoul Universal Studio կինոստուդիան բացվել է 1998 թվականի օգոստոսին։ Կինոստուդիայի գլխավոր հրապարակը զբաղեցնում է 132 հեկտար տարածք։ Այնտեղ նաև տեղակայված է կինոարվեստի թանգարան և զվարճանքի այգի։
  • Չհուննյոնսան բուսաբանական այգին տեղակայված է Կապհյոն շրջանի սահմանին։ Կարգավիճակ է ստացել 1995 թվականին։ Այգու ընդհանուր տարածքը 772 հեկտար է։ Այգու տարածքում կան սպորտային հրապարակներ, ճամբարներ, դիտորդական հրապարակներ, լեռնային տուրիզմի երկաթուղիներ[7]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամյանջուն ունի մի շարք քույր քաղաքներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում[8]։

Արտերկրում

Երկրի ներսում


Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Նամյանժուն նույնպես ունի մի շարք խորհրդանիշներ[9]

  • Ծառ․ Սոճի, խորհրդանշում է քաղաքի բնակիչների ազնվությունն ու բարի ավանդույթները։
  • Ծաղիկ․ Ոսկեզանգ, խորհրդանշում է բարություն և հույս։
  • Թռչուն․ Փայտփորիկ, անձնավորում է քաղաքի էկոլոգիան և բնության խնամքը։
  • Թալիսմաններ․ Մալգիմի և Պուրիմի փայտփորիկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կորեերեն Վիքիպեդիա (կոր.) — 2002.
  2. «История Намъянджу.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2011-01-09 
  3. «Административное деление Намъянджу.» (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-20 
  4. «Национальное статистическое бюро Кореи.» (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2011-01-09 
  5. География Намъянджу. (англ.) (недоступная ссылка). Дата обращения: 9 января 2011. Архивировано 1 июня 2012 года.
  6. Экономика Намъянджу (англ.). Дата обращения: 9 января 2011. Архивировано 1 июня 2012 года.
  7. Культура и достопримечательности Намъянджу (англ.). Дата обращения: 9 января 2011. Архивировано 1 июня 2012 года.
  8. Города-побратимы Намъянджу. (англ.). Дата обращения: 9 января 2011. Архивировано 1 июня 2012 года.
  9. Символы Намъянджу. (англ.). Дата обращения: 9 января 2011. Архивировано 1 июня 2012 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]