Լեռան քարոզ (նկար)
Լեռան քարոզ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կոզիմո Ռոսսելլի և Պիերո դի Կոզիմո |
տարի | 1481 |
բարձրություն | 349 սանտիմետր |
լայնություն | 570 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Սիքստինյան կապելլա |
հավաքածու | Սիքստինյան կապելլա |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Լեռան քարոզը և բորոտի բժշկումը (իտալ.՝ Discorso della montagna e guarigione del lebbroso), Կոզիմո Ռոսելլիի հեղինակած որմնանկարը, որը ստեղծել է 1480-1482 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսելլին, Ֆլորենցիայից այլ նկարիչների հետ միասին, որոնք թվում էին Դոմենիկո Գիրլանդայոն և Սանդրո Բոտիչելլին, ժամանել է Հռոմ, ուր նրանք հրավիրվել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։
Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։
Աշխատանքի մեծ ծավալի պատճառով նկարիչները բերել բազմաթիվ օգնականներ, Ռոսելլին, մասնավորապես, իր հետ վերցրել է իր աշակերտ Պիեռո դի Կոզիմոյին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարը Հիսուսի պատմության մի մասն է և նրանում, ինչպես և կապելլայի մյուս որմնանկարներում, պատկերված է Ավետարանից միանգամից մի քանի դրվագ։ Գտնվում է կապելլայի հարավային պատին՝ «Վայէջք Սինա լեռից» նկարի դիմաց, որը նույնպես պատկանում է Ռոսելիի վրձնին։ Առկա է մի տեսակ զուգահեռ լեռան պատկերում՝ որպես վայր, որտեղ Աստված մարդկանց հայտնում է իր կամքը։ Կենտրոնում Հիսուսը, շրջապատված առաքյալներով, ժողովրդի առաջ քարոզում է իր վարդապետության էթիկական սկզբունքները։ Աջ կողմում Հիսուսը, շրջապատված առաքյալներով և այլ մարդկանցով, բուժում է բորոտին։ Բազմության մեջ շատ են նկարչի ժամանակակիցների դիմանկարները, իսկ ձախ կողմից սև գլխարկով մարդը, հավանաբար, Ռոսսելին է։
Ջորջո Վազարիի կարծիքով, այդ որմնանկարի վրա հատկապես հաջողվել է ֆոնային բնանկարը՝ քաղաքով և անտառով գերաճած բլուրներով, որը պատկանում է Ռոսսելիի աշակերտ Պիեռո դի Կոզիմոյի վրձնին[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вазари, 2008, էջ 374
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blumenthal,, Arthur R. Cosimo Rosselli: painter of the Sistine Chapel. — George D. and Harriet W. Cornell Fine Arts Museum, Rollins College, 2001.
- Вазари, Джорджо. Жизнеописание Козимо Россели, флорентийского живописца // Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. — М.: Альфа-Книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7